Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Երկիրը ճգնաժամի մեջ է, ԱԳ փոխնախարարները իրավունք չունեին լքել իրենց դիրքը՝ մանավանդ առանց հոդաբաշխ բացատրության

ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

 

Հիշեցնենք, որ պաշտոնանկությունների շարքը բացել էր արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Լքելով պաշտոնը՝ Այվազյանը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ էության, իշխանություններին մեղադրելով երկրի շահերին հակասող քաղաքականություն իրականացնելու մեջ: Վարչապետի պաշտոնակատարը փորձել էր Այվազյանից բացատրություններ պահանջել, մինչ այժմ՝ անարդյունք:

ԱԳ փոխնախարարների հրաժարականն այս փուլում առավել ուշագրավ է  դառնում։ Արտահերթ ընտրություններին մնացել են հաշված օրեր, արդյոք հնարավոր չէր սպասել  մինչև ընտրությունների ավարտը։ Ինչո՞ւ են ԱԳ փոխնախարարները նման դեմարշի գնում ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձր ներկայացուցչի այցին ընդառաջ։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ԱԳ փոխնախարարների քայլը խիստ բացասական է գնահատում․«Ինչքան էլ որ հիմնավորված լինեն այդ  հրաժարականները, պետք է նկատի ունենանք, որ այդ պաշտոնին  նշանակված  մարդիկ պետքական բարձրագույն պատասխանատվություն են կրում։ Եթե չլիներ նման ճգնաժամային իրավիճակ, հետպատերազմական բարդություններ, անվտանգային խնդիրներ և փոխարենը լիներ խաղաղություն, հասկանալի է։ Եթե  պաշտոնյան համաձայն չէ քաղաքական իշխանության գործողության հետ՝ հրաժարական է տալիս։ Բայց Հայաստանում ընդամենը 1-2 շաբաթից պետք է տեղի ունենան արտահերթ ընտրությունները, երկիրը գտնվում է ճգնաժամային վիճակում, կան լուրջ արտաքին քաղաքական խնդիրներ, այս պահին հրաժարականը՝ ինչքան էլ հիմնավորված լինի, պետականամետության տեսանկյունից  բացասական քայլ է։ Դա նման է պարզապես  նրան, որ հրամանատարության հետ չհամաձայնվելով դուրս ես գալիս խրամատից ու հեռանում։ Ինչքան էլ դու արդարացի լինես, իրավունք չունես լքել քո դիրքը՝ մինչ որ քո երկիրը դուրս չգա ճգնաժամային վիճակից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ հեռանալիս որևէ հոդաբաշխ բացատրություն չի տվել նաև արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը․ «Հասկանալի չէ, թե որն է հրաժարականի պատճառը, որպեսզի մենք հասկանանք՝ արդյոք դրանք հիմնավորված են, թե ոչ։ Նորից եմ կրկնում՝ անկախ ամեն ինչից, լքել նման բարձրագույն պաշտոններ ու երկիրը թողնել առանց արտաքին գործերի նախարարության՝ անթույլատրելի է»։

Քեռյանի խոսքերով՝ կարելի էր սպասել, որ ընտրություններն ավարտվեին, նոր քաղաքական իշխանությունն էլ ընտրեր իր նոր պետական պաշտոնյաներին․ «Եթե  նույնիսկ կա անհամաձայնություն, կարելի էր մինչ այդ հայտարարել, որ մենք համաձայն չենք վարչապետի կամ կառավարության քայլերին, բայց մնում ենք ՝ գիտակցելով, որ պետք է այս պաշտոնին մնանք։ Բայց այս անհասկանալի, կցկտուր հայտարարություններով թողնել-հեռանալ ու «հերոսանալ»՝ դա ճիշտ չէ։ Ինչքան էլ իշխող  ուժն ու կառավարությունը լինեն սխալական՝ քայլն անթույլատրելի է։ Ես համոզված եմ, որ երբ իրենք ժամանակին համաձայնել են այդ պաշտոններում պաշտոնավարել ու հիմա հրաժարվում են, ես կարող եմ նույնիսկ հետին միտք տեսնել։ Մտածում են՝ գուցե նոր իշխանություններ գան ու հաշվի առնեն, որ իրենք հրաժարական են տվել ու թույլ տան, որ իրենք նորից վերադառնան իրենց պաշտոններին։ Այսինքն՝ անձնական շահը ստորադասվել է պետական շահին։ Սա չի նշանակում, թե ես համաձայն եմ կառավարության ու իշխանության բոլոր գործողություններին, բայց որպես պետականամետ մարդ՝ գտնում եմ, որ կարելի է հրաժարական տալ խաղաղ պայմաններում և ոչ նմանատիպ բարդ իրավիճակներում»։

Միևնույն ժամանակ Քեռյանը չի կարծում, թե նմանատիպ որոշումը մեր երկրի համար ինչ-որ հետևանքներ կունենա․ «Բոլորն էլ հասկանում են Հայաստանի վիճակը։Բացի այդ՝ միջազգային  հարցերում Հայաստանի սուբյեկտայնությունն այնքան է իջել, որ մեր փոխարեն հարցերը լուծում են ուրիշները։ Կա՞ Հայաստանում արտաքին գործերի նախարար, փոխնախարարներ, թե ոչ՝ խոշոր հաշվով դա էական նշանակություն չունի։ Բայց դիվանագիտությունն այստեղ է, որ իրեն պետք է ցույց տար։ Բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ պատերազմում պարտված երկրները մինիմալ կորուստներով են դուրս եկել իրենց հզոր դիվանագիտության շնորհիվ։ Պատերազմում պարտված Նապոլեոնյան Ֆրանսիան գրեթե անկորուստ դուրս եկավ շնորհիվ նրան, որ արտաքին գործերի նախարարն էր Շառլ-Մորիս  Թալեյրանը։ Մի դիվանագետ, որը կարողացավ Վիեննայի Կոնգրեսում այնպես շրջել գործերի ընթացքը, որ Ֆրանսիան, ըստ էության, ոչ մի էական կորուստ չունեցավ ու պահպանեց իր պետության դիրքերը Եվրոպայում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում