Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արցախի հարցը Էրդողան-Բայդեն սեղանին. ինչ կհասնի Պուտինին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ձեյք Սալիվանը հայտարարել է, որ ՆԱՏՕ Վեհաժողովի շրջանակում հունիսի 16-ին սպասվող Բայդեն-Էրդողան հանդիպմանը ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև արցախյան հարցը:  Ջո Բայդենն Էրդողանի հետ հանդիպում է հունիսի 16-ին Ժնևում Պուտինի հետ հանդիպումից երկու օր առաջ: Կասկածից վեր է, որ ԱՄՆ նախագահի թեման քննարկելու է նաև Պուտինի հետ և բացառված չէ, որ Էրդողանի հետ հանդիպումից է պայմանավորված, թե Ջո Բայդենն ինչ շեշտադրումներով և ուղենիշներով է քննարկելու արցախյան հարցի ընթացիկ վիճակը ՌԴ նախագահի հետ:

ԱՄՆ-ը կփորձի «բաժանել» ՌԴ-Թուրքիա տանդեմն ու «տիրե՞լ», թե պարզապես կփորձի այսպես ասած դիտարկել ռուս-թուրքական ձևաչափի վրա ամերիկյան կառավարման կամ գերակայության մեխանիզմների հնարավորությունը, նկատի ունենալով այն, որ Նահանգների համար գլխավոր խնդիր հռչակված է Չինաստանը և արցախյան հարցը դիտարկվելու է այդ համատեքստում: Օրեր առաջ հարց էի բարձրացրել, թե արդյոք Բայդեն-Պուտին հանդիպմանը ԱՄՆ նախագահը «կփակի՞» «Զանգեզուրի միջանցքի» թեման, նկատի ունենալով այն, որ դեռևս քառորդ դար առաջ այդ թեմայի ձևավորման գործում մասնակցություն ունեցել է նաև Նահանգները՝ Քի Վեսթի կարգավորման տարբերակով:

Թերևս կասկած չկա, որ «միջանցքի» թեման Ադրբեջանն այսօր հրապարակ է նետում ոչ օդից, և ոչ քմահաճույքով կամ այսպես ասած «Թուրանի» մղումով: Ադրբեջանը այդ թեման հրապարակ է նետում բանակցային պատմությանը հղումով, ինչին «հղումով» է փաստորեն ձևավորվել նաև պատերազմի հետևանքով հաստատված «ստատուս-քվոն»՝ Հադրութից մինչև Շուշի: Այդ իրողությունը հետպատերազմյան շրջանում փաստացի հաստատվեց արտահոսած մի քանի նախկին դրվագներով և փաստաթղթերով, որոնք վերաբերում են բանակցային պատմությանը: Հասկանալի է նաև, որ խնդիրը բուն «միջանցքի»  հանգամանքը չէ, այլ ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակի գծագրումը, որի թեման պատերազմով ակնհայտորեն փակված չէ և ինչի հարցում էական դեր ունի այն, թե ինչ դիրքորոշումներ կունենա ԱՄՆ-ը:

Սա էլ իր հերթին կախված է արդեն Չինաստանի խնդրից բխող այն լայն ռազմավարությունից, որ դիտարկելու է Բայդենի վարչակազմը: Ահա այդ համատեքստում է արդիական հարցը՝ Բայդենը հակված կլինի «փակե՞լ» այսպես կոչված միջանցքի, իրականում ռեգիոնալ իրադրության և ստատուս-քվոյի վերափոխման թեման, առնվազն այս փուլում, թե՞ ԱՄՆ-ը հակված կլինի խաղալ դրա շուրջ: Այդ դեպքում հետաքրքիր կլինի, թե ում հետ՝ ՌԴ, Թուրքիայի, թե՞ Ֆրանսիայի: Ի դեպ հատկանշական է, որ նախօրեին հարցը եղել է նաև ՌԴ, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների համատեղ քննարկման սեղանին, իհարկե ի թիվս այլ միջազգային թեմաների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում