Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Դավաճանին պետք է կանգնեցնել պատի տակ ու գնդակահարել. Ուրիշ պատիժ չկա

«Ակնհայտ է, որ սա  մեր ազգային անվտանգության ծառայության բացթողումն է ։ Ես չեմ հասկանում իրենց, հակահետախուզության ֆունկցիան որն է։ Իրենք պետք է կանխարգելեն նման դեպքերը, նման մարդկանց պահեն իրենց տեսադաշտում։ Այդ մասին խոսակցություններ պատերազմի օրերին կային, բայց մենք դրա մասին իմանում ենք պատերազմից 7-8 ամիս հետո։ ԱԱԾ-ն պետք է բացատրություն տա այս ամեն ինչի վերաբերյալ։ Լավ կլինի մի հաղորդագրություն էլ տարածեին ու այս հարցերին պատասխանի, թե ինչով են իրենք զբաղված եղել, որ ինչ որ անձինք անարգել հակառակորդին տվյալներ, կորդինատներ են փոխանցել և պատերազմից առաջ, և պատերազմի բուն ընթացքում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ վերջին բացահայտմանը։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ տեղեկացրեց պետական դավաճանության հերթական դեպքի մասին։ ՀՀ երկու քաղաքացի, հավաքագրված լինելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից,  պատերազմից առաջ, ապա նաև պատերազմի օրերին մեկնելով Արցախ պարբերաբար կապ են պահպանել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ, որոնց շրջանակներում լուսանկարել և տեսանկարահանել են ՀՀ ՊՆ զորամասերը, այնտեղ տեղակայված զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը, զորամասի հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումները, հատուկ և կարևորագույն օբյեկտների շրջակայքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների առկայության վերաբերյալ տվյալները, լուսանկարել և տեսանկարահանել են նաև պետական և ռազմավարական նշանակություն ունեցող հատուկ և կարևորագույն օբյեկտները՝ ջրամբարները, հիդրոէլեկտրոկայանները, ստրատեգիական բարձունքները, պատերազմական գործողությունների ժամանակ պատսպարվելու համար նախատեսված ապաստարանները, զորքերի, զինտեխնիկայի քանակն ու տեղաշարժը, որոնք բջջային հավելվածներով ուղարկել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ այդ ընթացքում ակտիվացնելով ինտերնետ հասանելիությունը և այդ կերպ հնարավորություն տալով տեղորոշելու հատուկ պահպանվող օբյեկտների տեղակայումների հստակ կորդինատները:

Ըստ ԱԱԾ-ի հենց այդ կորդիանտների պատճառով էլ հակառակորդին հաջողվել է հարավային ուղղությամբ, Հադրութի հատվածում ճեղքել պաշտպանությունը և առաջխաղացում ապահովել։

 

Ժաննա Ալեքսանյանի համար զարմանալի է, որ այդ անձինք տևական ժամանակ՝ մինչև պատերազմը կարողացել են անարգել հակառակորդի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ կապի մեջ լինել, նրանց տվյալներ փոխանցել, գնալ Թուրքիա, վերադառնալ ու այդպես էլ չհայտնվել մեր ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում։ Կրկնում եմ՝ սա Ազգային անվտանգության ծառայության բացթողումն է, բայց եթե անգամ պատերազմից այսքան ժամանակ անց նման գործ է  բացահայտվում, ես մեկ է լավատես չեմ, որ նման գործերով  հնարավոր կլինի պատերազմի ժամանակ տեղի ունեցած ամբողջ պատկերը վեր հանել, բացահայտել բոլոր դավաճաններին, քանի որ մինչ օրս էլ դավաճաններ, դավաճանության վերաբերյալ խոսակցությւոնները բամբասանքի մակարդակի են։ Լուրջ աշխատանք չկա բացթողումների վերաբերյալ»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Պատերազմի առաջին օրերից ռազմաճակատ մեկնած ազատամարտիկ, Ազատամարտիկների դաշինքի անդամ Վլադիմիր Առաքելյանը մեզ հետ զրուցյում ասաց, որ մի քանի անգամ նայել են ԱԱԾ տեսանյութը, բայց քանի որ անձի դեմքը փակ է, իրենք չեն կարողանում նույնականացնել, հասկանալ, թե ում մասին է խոսքը։ «Ասվում է, որ կամավորական է եղել, կամավորական ջոկատի ինչ որ հրամանատար է։ Կամավորականը բայց լայն հասկացողություն է, ինձ որ ծանոթ չէ նման մարդ։ Ժամանակ է պետք, որ ուսումնասիրենք, պարզենք, թե իրականում դրանք ովքեր են»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով.«Բայց եթե պարզվի, հաստատվի դավաճանությունը, գնդակահարություն պետք է լինի։ Պատերազմի կանոններով  դավաճանին պետք է կանգնեցնեն պատի տակ ու գնդակահարեն։ Դա աններելի արարք է, ոչ մի ուրիշ պատիժ դրանց համար խիստ չի լինի։ Մենք վերջապես պետք է դավաճանությւնը արմատախիլ անենք էդ տականքների  միջից, հայի միջից, ով ընդունակ է նման քայլի։ ԱԱԾ-ն պետք է շատ ուշադիր ու հետևողական լինի նման դեպքերի հարցում»։

Առաքելյանն անթույլատրելիէ  համարում այս թեմայով շահարկումները, թե նախընտրական շրջանում շոու է արվում, իրականում նման բան չի եղել և այլն.«Էդ խոսակցութուններն էլ մեր նույն դավաճան ընդդիմության կողմից է տարածվում, բայց դրանց պետք չի լուրջ վերաբերել։ Պետք է լուրջ վերաբերել միայն նման դեպքրեի բացահայտմանը»,-եզրափակեց Առաքելյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում