Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 023 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 023 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 29 517 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 3,47%, վերջին 14 օրը –2,81%, վերջին 7 օրը –2,92%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 350 428 դեպք: Ապաքինվել է ևս 510 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 335 029:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, ընդհանուր՝4 951:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 178 738 մարդ, օրական՝ 5 455: