Պակիստանի հարավում երեկ տեղի ունեցած երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 50-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 36 զոհի մասին։ Տուժել է ավելի քան 70 մարդ։ Այս մասին հայտնում է ARY News հեռուստաալիքը։
Վթարը տեղի էր ունեցել Սինդ նահանգի Գոտկի քաղաքի շրջանում՝ երկու կայարանների միջև։ Ճեպընթացը բախվել էր ռելսերից դուրս եկած մեկ այլ ճեպընթացի։ Տվյալ հատվածում երթևեկությունը դադարեցվել է։ Փրկարարները դեռևս աշխատում են դեպքի վայրում։
Երկու գնացքներում եղել է մոտ 1100 ուղևոր։ Երկրի վարչապետ Իմրան Խանը հրամայել է բազմակողմանի հետաքննություն անցկացնել։