Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Սերժ Սարգսյանը դժգոհ է Մոսկվայի ու Ռոբերտ Քոչարյանի ծրագրից

Մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ, հայրենիքի համար այս ծանր օրերին, հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում չներառված, բայց փաստացի առաջնորդ Սերժ Սարգսյանը: Երրորդ նախագահը այդ հայտարարությունն արել է դաշինքի նախընտրական ծրագրի շնորհանդեսին: Ստացվում է առաջին հայացքից տարօրինակ իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը մի կողմից մասնակցում է արտահերթ ընտրությանը, մյուս կողմից դժգոհում դրանից: Իսկ ինչո՞ւ նա բաց չթողեց այդ ընտրությունը, եթե համարում էր, որ Հայաստանի համար ծանր պահին այն պետք չէ: Այս հարցին գալու համար, թերևս պետք է գտնենք պատասխան հարցին, թե ում նկատի ունի Սերժ Սարգսյանը՝ «մեզ պարտադրեցին արտահերթ ընտրություն» ասելով:

Նիկոլ Փաշինյա՞նը պարտադրեց: Հազիվ թե: Արտահերթ ընտրությունը դե ֆակտո պարտադրվեց Հայրենիքի փրկության ճակատ կոչվող շարժման գործողություններով, որը սրեց ներքաղաքական ճգնաժամ և հանգեցրեց նրան, որ ի վերջո գործող իշխանությունը գնա արտահերթ ընտրության պայմանավորվածության: Եթե իհարկե Սերժ Սարգսյանին հայտնի է կուլիսային այլ երևույթ, դա այլ հարց է, սակայն առերևույթ առումով, հենց Հայրենիքի փրկության ճակատի գործողություններն էին, որ խորացրին ներքաղաքական քաոս ու ճգնաժամ, հանգեցնելով նրան, որ դրանից ելք դիտվի արտահերթ ընտրությունը: Իհարկե, ՀՓՇ չէր դնում այդպիսի հարց և անգամ հայտարարում էր, թե չի մասնակցի արտահերթ ընտրության, ասելով, որ իր պահանջը անցումային կառավարությունն է առանց խորհրդարանը ցրելու: Բայց, արդեն առաջին մեկ-երկու ամսում պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը չի գնալու այդպիսի համաձայնության, հետևաբար հետագա պայքարն ու ճգնաժամի խորացումը՝ այն էլ հանրային աջակցության բացակայությամբ, առավելագույնը կարող է բերել արտահերթ ընտրության շուրջ փոխզիջման:

Հետևաբար, Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի նկատի ունի հենց այն, որ Հայրենիքի փրկության շարժումը «իրենց պարտադրեց» արտահերթ ընտրություն: Իսկ ինչու՞ է Սերժ Սարգսյանը դրանից դժգոհ: Բանն այն է, որ արտահերթ ընտրությանը կարող է փոխվել Հայաստանի թե ներքաղաքական կոնֆիգուրացիան, թե մասնավորապես նաև ուժերի հարաբերակցությունը կառավարող նախկին համակարգում: Այլ կերպ ասած, արտահերթ ընտրությունը կարող է բերել նրան, որ այդ համակարգում Ռոբերտ Քոչարյանը հասնի Սերժ Սարգսյանի նկատմամբ գերակա դիրքի: Եվ սրա համար է նաև, որ լինելով դժգոհ արտահերթ ընտրությունից, Սերժ Սարգսյանն այդուհանդերձ մասնակցում է դրան՝ ձայները Ռոբերտ Քոչարյանին չթողնելու համար: Հնարավոր է նաև, որ «պարտադրեցին» ասելով, երրորդ նախագահ Սարգսյանը նկատի ունի ավելի վեր կանգնած ուժի՝ Մոսկվային, համարելով, որ հենց այդտեղ է հասունացել արտահերթ ընտրության միջոցով Ռոբերտ Քոչարյանի ներքաղաքական դիրքը բարձրացնելու, այսպես ասած ընդդիմության առաջնորդի կարգավիճակի հասցնելու ծրագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում