Ռուսաստանի մարզերից մեկը որոշել է թոշակառուներին վճարել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար

ՌԴ Կուրսկի մարզում որոշել են թոշակառուներին կորոնավիրուսի դեմ պատվաստման դիմաց հատկացնել 3 հազարական ռուբլի: Այս մասին ասված է է մարզպետարանի կայքում:

Պարզաբանվում է, որ պարգևավճարներ կարող են ստանալ նաև այն տարեցներն, ովքեր պատվաստվել են բնակչության պատվաստման արշավի մեկնարկին՝ 2020թ սեպտեմբերին։ Անհրաժեշտ է պատվաստվել մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը: Միջոցները կհատկացվեն տարածաշրջանային բյուջեից:

Հունիսի 7-ին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել էր Sputnik V հակակորոնավիրուսային պատվաստանյութի մեկ դեղաչափի արժեքը: Առաքումը ներառյալ, արժեքը 900 ռուբլի է: