Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մարզերում որոշ խմբեր ակտիվացել են. Իրենց հասկանալի լեզվով ասած, ընտրակաշառքի ավանդույթները մաշացնելու ենք մինչև վերջ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություն է տարածել՝ նշելով. «Արդեն լուրեր են պտտվում, որ առանձին ուժեր, մարդկանց խմբեր փորձում են կրկին ընտրակաշառք առաջարկել մեր քաղաքացիներին: Հողը փախչում է ոտքերի տակից, խուճապի մեջ են, ի՞նչ է մնում անել, էս մարդիկ փողից բացի ուրիշ արժեքներ չունեն, իսկ սրանում մենք համոզվել ենք տարիներ շարունակ: Ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել հին սովորություններից: Դե՛ փորձեք բախտներդ, եթե կարող եք: Առանձին անհատներ արդեն հասցրել են իրենց մաշկի վրա զգալ նման անօրինական դրսևորումների նկատմամբ անողոքությունը, ու հետո չփորձեք միջնորդներ ներգրավել, որպեսզի ներվեն ձեր զանցանքները: Զգուշացնում եմ թերևս վերջին անգամ. կաշառքով ձայներ գնելու ցանկացած փորձ պատժվելու է խստագույնս: Ամեն ինչ վերահսկողության տակ է: Անգամ չփորձե՛ք, չհամարձակվե՛ք»:

«Առաջին լրատվական»-ը փորձեց այլ մարզպետներից պարզել, թե արդյոք իրենց մարզերում ևս նման դեմքեր գրանցվել են, և եթե գրանցվել են, ապա որ ուժերի կողմից:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան նշեց, որ իրենց մարզում ևս ակտիվացել են ընտրակաշառքի մասին խոսակցությունները, սակայն փաստեր չկան. «Բայց մեկ գործի վրա աշխատում ենք: Հիմա չեմ ուզում բարձրաձայնել, ինձ թվում է, որ 1-2 օրից հասկանալի կլինի, նույնիսկ հնարավոր է քրեական գործ հարուցվի, եթե այն դիտարկվի որպես ընտրակաշառք: Այդ գործողությունը անհատի կողմից է եղել»:
Նա հավաստիացրեց, որ հետևողական են այդ հարցում, որպեսզի նման դեպքերը բացառվեն:

Դիտարկմանը, որ նախկինում իշխանության ներկայացուցիչներն էին վարչական ռեսուրս կիրառում և ընտրակաշառք բաժանում, հիմա իշխանությունը փորձում է զսպել այլ քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառքի դեպքերը, մարզպետն ասաց. «Ուզում եմ նախկինում այդ վատ ավանդույթները կրողներին իրենց հասկանալի լեզվով ասեմ, որ այդ ավանդույթները մաշվում են և մաշացնելու ենք մինչև վերջ, որպեսզի նման դեպքեր այլևս ՀՀ պատմության մեջ չլինեն»:

Ինչ վերաբերում է նրան, որ մասնավորապես Աբովյանում ավանդաբար մեծ դեր է ունեցել Գագիկ Ծառուկյանը, արդյոք հնարավո՞ր է, որ Աբովյանում բարեգործության անվան տակ այդ ռեսուրսն ուղղվաի ընտրակաշառքին, մարզպետը պատասխանեց. «Բարեգործությունն օրենսդրորեն արգելվում է նախընտրական շրջանում, և ընտրությունների հայտարարման օրից սկսած: Այսինքն երբ որ ընտրությունների օր է հայտարարվում, դրանից հետո արգելքում բարեգործական ծրագրեր անելը: Ուստի, եթե այս շրջանում փորձ արվի բարեգործություններ անելու, միանշանակ օրենքով պատժվելու են: Այդ բարքերը բավականին մաշվել են և ժամանակի ընթացքում դրանք վերջնականապես կմաշվեն, կվերանան, կգնան»:

Իր հերթին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Արձանագրված դեպքի մասին իրավապահները պետք է խոսեն, Այո, շատացել են խոսակցությունները, ահազանգեր շատ ենք ստանում, բայց հստակ դեպքերի չենք հանդիպել: Պետք է ամեն ինչ անել, որ դա բացառվի, որովհետև չի կարելի թույլ տալ նման բան:

Նախկինում նման փորձ ունեցող քաղաքական ուժերը, իմ կարծիքով, նորից փորձելու են, իսկ մենք ամեն ինչ պետք է անենք, որ 2018-ի դեկտեմբերի ընտրությունների նման ընտրություններ ունենանք: Մենք փորձելու ենք առանց բախումների կանխել նման դեպքերը և առանց բախումների ընտրություններ կազմակերպել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում