Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Քոչարյանը արտագաղթից խոսելու իրավունք չունի․ նրա կառավարման տարիներին Հայաստանից մշտական հեռացել է 251 հազար մարդ

Քարոզարշավի մեկնարկին, Ագարակում կայացած հանդիպման ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ գործող իշխանություններն ունեն աճի ընդամենը երկու ցուցանիշ` գերեզմաններ և միգրացիան:

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը զարմանում է, որ Քոչարյանը հիմա խոսում է միգրացիայից, այն դեպքում, երբ իր կառավարման տարիներին Հայաստանից մշտական հեռացել է 251 հազար մարդ․ «Սրանք պաշտոնական թվեր են, հաստատված վիճակագրությամբ։ Չգիտես ինչի, Քոչարյանը սրա մասի ն մոռացել է և դրա զուգահեռ էլ խոսում է իր կառավարման տարիների բբարձր տնտեսական աճի մասին։ Բայց չի լինում այնպես, որ երկրում լինի բարձր տնտեսական աճ, զարգացում, իսկ մարդիկ արտագաղթեն։ Իրականում Քոչարյանի պաշտոնավարման տարիներին բավականին մեծ ճնշման տակ են եղել, նրանցից բիզնեսներ են խլվել, տնտեսական գործունեության համար դաշտը բարենպաստ չի եղել։ Այսինքն կրկնում եմ՝ չէր կարող լինել 14 տոկոսի տնտեսական աճ և զուգահեռաբար այդքան արտագաղթ։ Աշխարհում նման դեպք երբևէ չի եղել»,-նկատեց Մարկոսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ երբ Քոչարյանը խոսում է 2004-2005 կամ 2006 թվականների ներգաղթի մասին, ապա դա ներգաղթ չէ։ Դա միայն մեկ բանի մասին էր խոսում՝ սահմանահատումների թվի մասին, որը դրական է եղել և այդ թիվն իրականում կապ չունի իրական միգրացիոն սալդոյի հետ․«Իրական միգրացիոն սալտոն այլ մեթոդաբանությամբ հաշվող գումար է, որը այդ պարագայում՝ 10 տարվա կտրվածքով, բացասական է եղել։ Քոչարյանի կառավարման տարիներին տարեկան մոտ 25 հազար մարդ հեռացել է Հայաստանից։ Ես Գերմանիայից մի կնոջ հետ էի խոսում, որը հենց Քոչարյանի կառավարման տարիներին իր բիզնեսը ճնշելու պատճառով ընդմիշտ հեռացել է Գերմանիա։ Սա է իրականությունը»,-ասաց Մարկոսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այնպես չէ, որ 2018-ից հետո արտագաղթ չի եղել, արտագաղթ նվազել է, բայց դրականի չի վերածվել։ 2020 թվականին ունեցել ենք դրական միգրացիոն սալտո 3300-ով, բայց դա եղել է կորոնավիրուսի հետևանքով՝ եղել են փակ սահմաններ, տեղաշարժի սահմանափակում, Ռուսաստանից շատերը վերադարձել էին Հայաստան․«Այնպես որ դեռ շատ աշխատանք կա տանելու, որպեսզի մենք կարողանանք մեր միգրացիոն սալտոն վերածենք դրականի։ Դա շատ լուրջ աշխատանք է պահանջում, ընտրություններից հետո այդ աշխատանքը պետք է տարվի, որովհետև մեր ժողովրդագրական վիճակը շտկելու այլ տարբերակ չկա։ Մանավանդ, որ ժողովրդագրական առումով հիմա ավելի լավ վիճակում ենք, վերջին երկու տարվա ընթացքում վարված քաղաքականությունն իր դրական ազդեցությունը ունենում է։ Ծնունդների բացարձակ թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1005-ով։ Երկրորդ կիսամյակում կպարզվի, թե պատերազմի ազդեցությունն ինչպիսին է եղել, բայց կարծում եմ, որ իրականացվող քաղաքականության պարագայում դրական միտումներ կլինեն։ Միգրացիայի մասով քաղաքականություն դեռ չկա, կարծում եմ, որ ընտրություններից հետո դրան անդրադարձ կկատարվի, քանի որ մեզ ներգաղթ պետք է, մենք պետք է ներգաղթ ապահովենք ու լուծենք մեր բնակչության թվաքանակի աճի միտումները»,-ասաց Մարկոսյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում