
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան հրավիրել Վաշինգտոն: The Washington Post-ը, հղում անելով Սպիտակ տանը, հայտնում է, որ այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նրա խոսքով՝ Բայդենն ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցում ընդգծել է աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Բայդենը նախագահի պաշտոնում առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի այս շաբաթ։ Նա կայցելի Մեծ Բրիտանիա և Բելգիա՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գագաթնաժողովներին մասնակցելու համար։ Հունիսի 26-ին Ժնևում ծրագրված են Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։