
Կորոնավիրուսի նոր վտանգավոր շտամների, այդ թվում՝ «Դելտա» տարբերակի (հնդկական շտամ) տարածումը, սանիտարական սահմանափակումների չափազանց արագ չեղարկումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ այն մարդկանց համար, ովքեր դեռ չեն պատվաստվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«[Կորոնավիրուսի] մտահոգիչ տարբերակների, այդ թվում՝ «Դելտա» տարբերակի գլոբալ փոխանցման աճի պայմաններում սահմանափակումները շատ արագ վերացնելը կարող է աղետալի լինել նրանց համար, ովքեր դեռ չեն պատվաստվել», – ասել է նա: