Thursday, 18 04 2024
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

Մինչ Հայաստանում սնվում են ադրբեջանական պրոպագանդայից և սնուցում այն

Իտալիան ու Իսրայելը ներդրումային խոշոր ծրագրեր կիրականացնեն Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զանգելանի շրջանում: Այդ մասին հայտարարել է Բաքվում Իսրայելի դեսպանը, ասելով, թե կկառուցվի «խելացի քաղաք», որտեղ իսրայելական ներդրումով կհիմնվի կաթնամթերքի ժամանակակից արտադրություն, իսկ իտալական ներդրումով էլ կհիմնվի դրա վերամշակող արդյունավերությունը: Օրեր առաջ էլ տեղեկություն էր ստացվել, որ Ջաբրայիլ-Զանգելան հատվածում բրիտանական Բրիթիշ Փեթրոլիումը կկառուցի արևային էլեկտրակայաններ: Բաքուն ինչպես երևում է փորձում է ինտենսիվորեն յուրացնել իր վերահսկողության տակ անցած տարածքները, որով թերևս լուծում է մի քանի խնդիր: Տնտեսականից բացի, Ադրբեջանը երևի թե փորձում է այդօրինակ սխեմաներով կապակցել նաև քաղաքական շահեր, իսկ միևնույն ժամանակ էլ թերևս փորձում է նրբորեն լուծել այդ գոտիներում թուրքական ազդեցությունը մեղմելու կամ չեզոքացնելու հարցը, հաշվի առնելով, որ Անկարան այնտեղ է թողել պատերազմի համար բերված վարձկանների մի մասին: Բաքվի համար դրանք կարող են լինել գլխացավանք և Ալիևը ըստ ամենայնի փորձում է տնտեսական նախագծերի միջոցով անել այնպես, որ այդ սեգմենտը ունենա զբաղվածություն և լինի կառավարելի, հետագա ներքին ու արտաքին գլխացավեր թույլ չտալու համար: Այդ ամենով հանդերձ, ևվս մեկ անգամ ակնառու է դառնում տեղի ունեցողի ֆոնին հայաստանյան ներքին օրակարգի անհամարժեքությունը:

Ինչ խնդիրներ է փորձում դնել Բաքուն, և ինչ խնդիրներ են դրվում Հայաստանում, իշխանության համար հետպատերազմյան շարունակվող պայքարի համատեքստում, որտեղ իշխանության գալու հարցը լուծելու համար որոշակի ուժեր կանգ չեն առնում անգամ թշնամական քարոզչությունը օգտագործելու և նույնիսկ սնուցելու իրողության առաջ, փորձելով առավելագույնս անհուսության և խուճապի մատնել հանրությանն ու այդ կերպ ստանալ գործող իշխանության հանդեպ անվստահություն կամ ինչպես Ռոբերտ Քոչարյանը կասեր՝ «մաշեցնել Փաշինյանի վարկանիշը մինչև քոքը»: Եվ, ինչպես նկատեցի օրեր առաջ, ամբողջ խնդիրն այն է, որ այդպիսով պրոցեսները հասնում են պետության «քոքին»: Այն դեպքում, երբ այսօր ներհայաստանյան կյանքում քննարկումների առանցքային հարցը պետք է լիներ տնտեսական ռեսուրսների խոշոր մոբիլիզացիայի հնարավորություններն ու խոշոր ծրագրերի իրագործման հեռանկարները, մասնավորապես Սյունիքում: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը պետք է վերականգնի իր բանակային հզորությունը՝ ոտքի ելնելու համար: Այդ խնդիրը անկասկած կարևորագույնն է, մի նկատառումով սակայն՝ բանակային հզորությունը վերականգնելու համար Հայաստանը պետք է ոտքի կանգնի, իսկ դրա համար պետք է վերականգնվեն կամ ստեղծվեն նորանոր տնտեսական ռեսուրսներ, որովհետև այդ ամենի արդյունքը պետք է լինի ամուր ու ժամանակակից, և գլխավորը՝ ինքնիշխան բանակը, որը թույլ կտա նախ որակապես այլ արդյունավետությամբ պաշտպանել Հայաստանն ու Արցախը նոր իրավիճակում, իսկ հետո արդեն անհրաժեշտության և աշխարհաքաղաքական որոշակի միջավայրի դեպքում լուծել նաև  հաղթանակը վերադարձնելու խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում