Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Եթե Քոչարյանն առանց կեղծիքի ընտրվի, դա կնշանակի, որ մեր ժողովուրդը բութ է, տգետ ու անգրագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Պարոն Մալխասյան, երեկվանից պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը։ Բավական սուր հայտարարություններ, քննադատություն է հնչում քաղաքական որոշ ուժերի կողմից։ Ինչ դիտարկումներ, սպասելիքներ ունեք առհասարակ այս քարոզարշավից։

-Իմ կարծիքով այս քարոզարշավը մեծ դեր չի խաղա ընտրությունների արդյունքների վրա, որովհետև մեր ժողովուրդն արդեն դիրքավորված է, արդեն համակրանք կամ հակակրանք ունի այս կամ այն ուժի նկատմամբ։ Ժողովուրդը չի առաջնորդվում ոչ գաղափարներով, ոչ ծրագրերով։ Նախընտրական ծրագրերը ոչ մեկ ոչ կարդում է, ոչ էլ ուզում է լսել դրանց մասին։ Հայաստանում 1 տոկոս մարդ հազիվ գտնվի, որ քաղաքական ուժի ծրագիր է կարդում։ Մարդիկ առաջվա պես առաջնորդվում են անձերով, համակրանքներով, հակակրանքներով ու արդյունքում մենք չենք կարողանում ունենալ ժողովրդի քաղաքական տրամաբանության իսկական արդյունքը։ Մեր ժողովրդին տարիներ շարունակ սնել են փչացած արժեքներով, վարժեցրել են դրան ու հիմա պետք է հավաքեն դրա արդյունքները։ Ժողովուրդը իրատեսական քաղաքականության սկզբունքների կամ դրա գաղտնիքներին չի ցանկանում ծանոթանալ, լսել։ Ես հոռետես չեմ, բայց կարծում եմ, որ մեր ժողովրդին վերջին շանսն է տրված՝ պահել պետականությունը, կամ հիմնահատակ կորցնել։ Սա վերջին շանսն է ու ամեն ինչ տանում է նրան, որ ավելի հավանական է, որ մենք պետականությունը կկորցնենք։ Ժողովուրդը չի հասկանում, թե ինչ ուժեր պետք է գան ասպարեզ, որ իրենց ինքնաոչնչացումից  տանեն դեպի փրկություն։ Նման պայմաններում առաջընթացն ու զարգացումն անհնար է։

Քաղաքական մտքի բացակայության լավագույն օրինակն արդյոք Քոչարյանի կողմից բանավեճից հրաժարվելն ու ցանկացած տեսակի զենքով դուելի հրավեր անելը չէ՞։

-Այո, սա խոսում է այն մասին, որ քաղաքական միտք, քաղաքական բանավեճ, քաղաքականություն առհասարակ չկա։ Քոչարյանի ասածները խոսում է նրա ոչ քաղաքակիրթ լինելու, ցածր կրթվածության, ցածր մակարդակի, ոչ պետական այր լինելու մասին։ Քաղաքակիրթ ընտրապայքար, քաղաքակիրթ բանավեճ  այդպես էլ չհաջողվեց ծավալել Հայաստանում։ Մենք չկարողացանք ձևավորել այնպիսի Ազգային ժողով, որը կազմված կլիներ քաղաքական միտք, արժեքներ կրող մարդկանցից։ Այդպիսին թերևս միայն առաջին Ազգային ժողովն էր։ Ու հիմա մենք նորից պետք է անցնենք մեծ տառապանքների միջով, մինչև մեր երազած վիճակին։ Բայց մենք այսօր կանգնած ենք պետականությունը կորցնելու եզրին։ Ինձ թվում է, սա մեր վերջին ընտրությունն է։ Այս ընտրությանը կամ պետք է ինքնաոչնչացումից գնանք դեպի փրկություն կամ գնանք կատարյալ ինքնաոչնչացման։

-Պարոն Մալխասյան, քանի որ քարոզարշավը, նախընտրական ծրագրերը մարդկանց չեն հետաքրքրում, կարող ենք եզրակացնել, որ հին մեթոդները, ընտրակաշառքը այս ընտրություններին էլ դեր կխաղան։ Արդեն տարբեր ուժերի կողմից  ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգեր կան։

-Իհարկե, հին մեթոդները դեր կխաղան։ Մարդիկ վարժվել են դրան։ Ես զրուցում եմ մարդկանց հետ և կան մարդիկ, ովքեր ասում են՝ ով փող տվեց, նրան էլ կընտրեմ։ Զարմանալու բան չկա։ Մարդկանց վարժեցրել են դրան։

Բայց կարծիքներ կան, որ 2018 թվականի ազատ ընտրությունները մարդկանց մոտ կարծրատիպեր են կոտրել և ընտրողները կարող են մերժել ընտրակաշառքը։

-Ինչ մերժել, հիմա ավելի է թանկացել ընտրակաշառքը։ Ես լսել եմ, որ Քոչարյանը նույնիսկ Ռուսաստանից  է մարդկանց բերելու ընտրելու։ ՀՀ քաղաքացիների համար օդանավի տոմսեր է գնել, որ գան ընտրեն ու գնան։ Նա ահռելի փողեր է ծախսում, որովհետև ահռելի, ֆանտաստիկ ֆինանսների է տիրապետում,  նա մեր փողերն է թալանել ու հիմա ուզում  է այդ թլանածը ծախսելով նորից վերարարտադրվել։ Բայց դե դա նրանց չի հաջողվելու։ Շատ բարդ է լինելու։

Բայց Քոչարյանը կարծես թե ոչ մի բանի առաջ կանգ չի առնում։

-Քոչարյանը կգնա վա բանկ, ինքը չի անցնի։ Եթե ինքը հանկարծ առանց կեղծիքի, առանց ընտրակաշառքի անցնի, ապա դա նշանակում է, որ մեր երկիրը հիմնավորապես կվերանա, որովհետև կարձանագրենք, որ մեր ժողովուրդը բութ է, տգետ ու անգրագետ։ Դրանից հետո կմնա մի ճանապարհ՝ մանկապարտեզից դաստիարակել երեխաներին նոր արժեքներով, որպեսզի կարողանանք նոր ազգ ու նոր պետություն կերտել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում