Wednesday, 28 02 2024
Անկախ ձեր ջղաձգումներից՝ դատավարական խախտումները կունենան հետևանքներ. նախարար Մինասյանը՝ Խամոյանին
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. վարչապետ
25 հազ. հնդիկ հարկ չի վճարում, թրաֆիկինգի գրանդիոզ սխեմա կարող է լինել. Արթուր Խաչատրյան
18:50
Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել
Վարչապետին է ներկայացվել ՊՊԾ հաշվետվությունը
Իրանը արբանյակ կարձակի ռուսական տանող հրթիռի միջոցով
ՀՅԴ-ական պատգամավորը շնորհակալություն հատնեց պապի եղբոր նկարը կառավարության շենքում փակցնելու համար
18:30
Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում
Երկրաշարժ Թուրքիայում. այն զգացվել է նաև Հայաստանում
Սերժ Սարգսյանը իր կենցաղային հարցերով անընդհատ նամակ կարող էր գրել, վերահաս արհավիրքի մասին՝ ոչ
Փաշինյանի հայտարարությունը, թե ՌԴ-ն հեղաշրջման փորձեր է արել ՀՀ-ում, հիմք, փաստ չունի. Զախարովա
18:20
ԵՄ-ն 2023 թվականին գրանցել է ապաստանի ստացման ռեկորդային թվով դիմումներ
18:10
Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից
18:10
Տեխասի նահանգապետն արտակարգ դրություն է սահմանել սաստիկ անտառային հրդեհների պատճառով
Մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի ու Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
«ՀԵՑ»-ը տուգանվեց տասը միլիոն դրամով. ՀԾԿՀ
18:04
Բայրամովը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին
18:02
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Իսրայել-Համաս գործարքը դեռ բանակցության փուլում է
Քաղաքական մեռելահարցուկի մասին
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարումը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում
Հարկելու կառավարության մոտիվացիան սերն է. Փաշինյան
17:49
ՌԴ-ն փորձարկել է մարտավարական միջուկային զենքի կիրառումը. Financial Times
Կտրականապես չենք ընդունում Երևանի մեղադրանքները ՀԱՊԿ անգործության վերաբերյալ. Զախարովա
17:40
Ուկրաինայում հայտնել են, որ իրենց տարածքում օտարերկրացի զինվորականների տեղակայում չեն խնդրել
Լավրովը կմեկնի Թուրքիա
Հայաստանի ԱԽ քարտուղարը առաջին անգամ չէ խեղաթյուրում փաստերը. Ներքին հանդում ռուս զինծառայողներ չկան
17:30
Գերմանական ֆրեգատը հետ է մղել հութիների հարձակումը Կարմիր ծովում
Միրզոյանը հանդիպել է Բերբոքին
Ադրբեջանը Սերբիայից 48 ինքնագնաց հաուբից է գնել

2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է ինքնասպան լիներ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս «ՔՊ»-ի ցուցակում ընդգրկված գեներալ Գագիկ Մելքոնյանը

 Պարոն Մելքոնյանը, նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այսքան բանից հետո ինքը լիներ Նիկոլ Փաշինյանի տեղը, ինքն իրեն կգնդակահարեր: Սրան ՆԻկոլ Փաշինյանը պատասխանել է՝ նշելով, որ ձեռք բերված զենքի 75 տոկոսը ձեռք է բերվել վերջին 2 տարիների ընթացքում, որ իրենք բանակցությունները նախորդներից ստացել են փակուղի մտած վիճակում: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները:

Դեռ Սերժ Սարգսյանի ժամանակվանից մեր բանակը լավ վիճակում չի եղել, արդիական զենքերով չի զինվել: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է ինքնասպան լիներ, որովհետև մենք այդտեղ խայտառակ եղանք: Նա ոչ թե պետք է ապրիլյան դեպքերը համարեր հաղթանակ, որի ժամանակ 100-ից ավելի զոհ տվեցինք ու որոշ տարածքներ կորցրինք, այլ դրա փոխարեն պետք է ինքնասպան լիներ: Նա ապրիլյանից հետո պետք է բանակը զիներ արդիական զենքերով, ոչ թե գնար գերմանիաներում լացեր, թե մենք 1980-ականների զենքերով ենք կռվել: Գերմանիա՞ն էր զինել իրեն, ո՞վ էր զինել, որ էդպիսի լացուկոծ էր դրել: Թող ինքը ոչ թե լաց լիներ, այլ մտածեր, որ պետք է զինվենք արդիական զենքերով:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ 20 տարի ոտքի վրա բանակի կենացն են խմել, հետո պարզվել է, որ զինվորից են գողացել: Սա ինչպե՞ս եք գնահատում:

Այն, որ ամեն առիթով խմում էին բանակի կենացը, դա փաստ է, իրականություն է: Բայց բանակի կենացը խմելուց բացի պետք է նաև բանակն ուժեղացնեին, ինչը չի արվել: Ես գիտեմ, որ ժողովուրդը հրաշալի հիշողություն ունի, բայց որ վերջին շրջանում հիշողության կորուստ է սկսվել մոտը, դա շատ վատ է: Իրականում բոլորն էլ լավ հիշում են, թե ով իր ժամանակ ինչեր է կատարել երկրի ու բանակի գլխին: Այնպես որ,  թող թեյ խմեն, որ իրենց հիշողությունը վերականգնվի, որ իմանան, որ ժողովուրդն իրենց չի ընտրելու, չի ընդունելու, որովհետև իրենք երկուսն էլ ատում են հայ մարդուն, Հայաստանի ժողովրդին:Ատել են ու հիմա էլ ատում են, դրա համար էս երկիրն այս օրին է:

Դուք ինչպե՞ս եք գնահատում այն, որ նախկիններն ամեն ինչ անում են վերադառնալու համար: Նրանք ընդհանրապես շանս ունե՞ն:

Եթե ուշադիր լսեք իրենց, ապա այն գեներալները, որոնք Արցախի պատերազմը պատվով պարտվեցին, հիմա եկել էստեղ հեղափոխության ու սպանության կոչեր են անում: Ասում են՝ արդեն հաղթել ենք, Ռոբերտ Քոչարյանն իրեն արդեն վարչապետ է երևակայում, բայց դուք իրեն հարցրեք, թե 2003 թվականին դու նախագահ էիր, բոլոր լծակները ձեռքիդ էր՝ ուժային ու վարչական, քանի՞ տոկոս ձայն ստացար: 25 տոկոս ձայն տարավ, մնացածը դրեցին, կեղծեցին: Ժողովուրդը դա չի մոռացել, իրենք էլ չեն մոռացել, բայց ցույց են տալիս, թե մոռացել են:

Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանն անձամբ պետք է պատասխան տա Շուշիի համար: Վերջինս էլ հակադարձել է վիրավորանքներով: Ինչպե՞ս եք սա գնահատում:

Ես գնահատում եմ, որ պետք է օբյեկտիվ քննություն ընթանա և գլխավոր շտաբի պետք է պատասխան տա այս պարտության համար, ոչ միայն Շուշիի համար, այլ ամբողջ պարտության:

Իսկ ինչո՞ւ է ուշանում այդ գործընթացը:

Դե հիմա նոր է սկսվել, էդ մարդը հիմա Քոչարյանի շտաբի պետն է, թող իր շտաբին տիրություն անի, նոր: Թող ավարտվի, հետո քննություն կգնա, ամեն ինչ կպարզվի:

Ինչպե՞ս եք գնահատում, որ Ռոբերտ Քոչարյանը չի համաձայնել Փաշինյանի առաջարկած բանավեճին և մերժել է հրավերը: Փոխարենը հայտարարել է, որ մեծ հաճույքով դուելի կհրավիրի Նիկոլ Փաշինյանին՝ զենքի ցանկացած տեսակով:

Դե ինքը զենքի սովոր մարդ է, դուելի է կանչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում