Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Մեկնարկել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը

Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկով ազդարարեցին, որ նախատեսում են մարզերում շրջելու ընթացքում բնակչությանը ներկայանալ ապագայի մասին իրենց պատկերացումներով: ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 7-ին ասուլիսին հայտնեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում նախատեսում է հաստատել ներհասարակական համերաշխություն ու փակել բևեռացումների ճանապարհը:

«ՀՀԿ-ի ու «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքն իր օրինակով ժողովրդին ցույց է տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը: Գալիք երկու շաբաթվա ընթացքում մեր թեկնածուները՝ մեզ հետ միասին, կշրջեն հանրապետության բոլոր մարզերով, և մեր ծրագրով, ապագայի մեր պատկերացումներով, կներկայանան հայ ժողովրդին: Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վեր հառնելու հնարավորություն են: Մեր խնդիրը երկրում կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է»,- նշեց Սարգսյանը և շեշտեց, որ իրենք վճռական են տրամադրված:

Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունները սովորական չեն և, որ այս անգամ ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է: Սարգսյանը կրկին վերահաստատեց, որ խորհուրդներով ինքը կանգնած է լինելու դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանի և առհասարակ յուրաքանչյուրի թիկունքին:

Վանեցյանն էլ շեշտեց, որ այսօր խախտված են ՀՀ-ի սահմանները, ինչն անվտանգության տեսանկյունից լրջագույն խնդիր է:

«Պատիվ ունեմ» դաշինքում լավ գիտեն ներքին և արտաքին սպառնալիքների չեզոքացման ձևերը: Ես համոզված եմ, որ մեր ծրագրում Հայաստանի փրկության ճանապարհային քարտեզն է: Վստահ եմ, որ այս ծրագրով ու թիմով, հունիսի 20-ին, ձեր ընտրության դեպքում մենք կկարողանանք ուղղել մեր մեջքը, կպնենք գործենք, որպեսզի ապրենք»,- նշեց Վանեցյանը՝ ստորագրությամբ հաստատելով դաշինքի նախընտրական ծրագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում