Այսօր ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե որքան համոզիչ են եղել ՀԱԿ-ի՝ 85 էջից բաղկացած արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմնավորումները: Ինչին ի պատասխան նա արձագանքեց, որ իրենց հիմնավորումները՝ կրկին փաստաթղթով, կներկայացվի երեքշաբթի օրը:
«Իսկ, ըստ էության, դրանք վերացական գործոններ են, որոնք միշտ էլ ընդդիմադիր դաշտում շահարկվում են: Ավելին՝ այդտեղ որպես հիմնավորում էլ չկա, որպես գաղափար: Երկրի ներսում կատարվող գործընթացներում կան խնդիրներ, որոնց մասին խոսում ենք նաև մենք և, ներկայացնելով ընդդիմությանը, փորձում ենք լուծումներ գտնել:
Իսկ ներկայացված նյութերը վերցական են, ինչի արդյունքում շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ 85 էջանոց հիմնավորումները չեն կարող արտահերթ ընտրությունների հիմք հանդիսանալ»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:










































