ՆԱՏՕ-ն ևս հստակեցնում և ակտիվացնում է դիրքորոշումը։ Հյուսիսատլանտյան դաշինքը նոր շրագիր է ներկայացնելու՝ ՆԱՏՕ 2030-ը, նպատակը ապագա վտանգների ու Ռուսաստանի աճող ագրեսիայի զսպումն է։ Բայց հետաքրքիր է, թե ինչպես է ազդելու այս հստակեցումն ու ակտիվացումը Էդողանի ռեժիմի վրա, Թուրքիայի վրա, հատկապես մեր տարածաշրջանում հետագա դիրքորոշումների և զարգացումների վրա։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ: