Իսպանիան սկսել Է ընդունել COVID-19-ի դեմ լրիվ պատվաստում ստացած զբոսաշրջիկների

Իսպանիան հունիսի 7-ից սահմանները բացում Է այն զբոսաշրջիկների համար, որոնք ստացել COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական ցիկլը: Այդ մասին հաղորդել Է իսպանական RTVE հեռուստառադիոընկերությունը:

RTVE-ն նշում Է, որ Pfizer-ի, Moderna-ի, AstraZeneca-ի եւ Janssen-ի արտադրության պատվաստանյութեր (հավանություն են ստացել Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից) ստացած զբոսաշրջիկների հետ հավասարապես Իսպանիա կարող են այցելել չինական Sinopharm-ի եւ Sinovac-Coronavac-ի պատրաստուկներով պատվաստված անձինք:

Առողջապահության եւ ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված փաստաթղթի համաձայն, որը հունիսի 5-ին հրապարակվել Է «Պաշտոնական պետական բյուլետենում», զբոսաշրջիկը, որը ցանկանում Է այցելել Իսպանիա, նախապես պետք Է ներկայացնի պատվաստման ամբողջական ցիկլ անցնելու հաստատումը, որն արվել Է երկիր մուտք գործելուց առաջ առնվազն 14 օրվա ընթացքում: Զբոսաշրջիկն այն պետք Է ներկայացնի ինչպես Իսպանիա ուղեւորվելուց առաջ, այնպես Էլ անձնագրային հսկողություն անցնելիս:

Բացի այդ, Իսպանիան զբոսաշրջիկների համար աստիճանաբար բացվելու շրջանակներում հունիսի 7-ից նաեւ թույլատրել Է ճամփորդանավերի կառանում երկրի նավահանգիստներում:

Միեւնույն ժամանակ չեն կարողանա Իսպանիա մուտք գործել Բրազիլիայից, Հնդկաստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանող զբոսաշրջիկները՝ այս երկրներում բարդ համաճարակաբանական իրադրության պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: