Ստոլտենբերգն առաջակել Է հրավիրել Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կազմակերպության՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին առաջարկել Է անցկացնել Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստ: Այդ մասին նա հայտնել Է Die Welt թերթին տված հարցազրույցում, որից հունիսի 7-ին մեջբերումներ Է անում DPA գործակալությունը:

«Ես կցանկանայի կրկին Ռուսաստանին հրավիրել մասնակցելու Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստին»,- նշել Է գլխավոր քարտուղարը: «Մենք շատ թեմաներ ունենք քննարկման համար, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի մեր ընդհանուր շահերին»,- հավելել Է նա՝ ճշտելով, որ ՌՆԽ-ն չի գումարվում արդեն 19 ամիս: Դաշինքն, ինչպես գրում Է թերթը, Մոսկվային առաջարկել Է նոր նիստ անցկացնել ավելի քան մեկ տարի առաջ, սակայն դրական պատասխան չի հետեւել: «Գնդակն այժմ Ռուսաստանի կողմում Է»,- կարծում Է Ստոլտենբերգը:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է հնարավոր բանակցությունների կոնկրետ թեմաները: «Դրանց թվում Է, օրինակ, կարծիքների փոխանակությունը զորավարժությունների շուրջը՝ թերահասկացման եւ հնարավոր Էսկալացիայի կանխման նպատակով»,- ասել Է գլխավոր քարտուղարը: Քննարկման համար եւս մեկ հարց, նրա կարծաիքով, պետք Է դառնա կողմերից յուրաքանչյուրի ռազմական գործունեության «բավականաչափ թափանցիկությունը»՝ օդում եւ ծովում չկանխամտածված պատահարներից խուսափելու նպատակով:

«ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններն այժմ հասել են ցածրագույն կետին, որը մենք չենք իմացել սառը պատերազմի ավարտի ժամանակներից»,- արձանագրել Է Ստոլտենբերգը: «Երկխոսությունը լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցն Է»,- նշել Է նա՝ հավելելով, որ ՌՆԽ-ն հարմար ձեւաչափ Է դրա համար: «Երկու կողմերը նստում են նույն սեղանի շուրջը»,- եզրափակել Է գլխավոր քարտուղարը:

ՌՆԽ-ն ստեղծվել Է 2002 թվականին այն համաձայնությոնների շնորհիվ, որոնք ձեռք Էին բերվել Իտալիայի՝ Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած կառավարության միջնորդությամբ: Վերջին անգամ այդ ձեւաչափով հանդպումը տեղի Է ունեցել 2019 թվականի հուլիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: