Եվրամիությունը հայտարարել Է, որ պատրաստ Է կորոնավիրուսի նոր շտամների առաջացմանը

Եվրամիությունը կկարողանա իր կողմից օգտագործվող պատվաստանյութերն ադապտացնել կորոնավիրուսի նոր շտամների առաջացման դեպքում: Հունիսի 7-ին այդ մասին հայտարարել Է ներքին շուկայի հարցերով եվրակմիսար Տիերի Բրետոնը RTL ռադիոկայանի եթերում:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը կկարողանա «արագորեն ադապտացնել ՌՆԹ-պատվաստանյութերը կորոնավիրուսի հնարավոր նոր տարբերակների նկատամամբ»:

Բրետոնը հավելել Է, որ մինչեւ հուլիսի 15-ը Եվրամիությունում կարտադրվի ավելի քան 1 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ: «Մենք այժմ արտադրում ենք ամսական 300 միլիոն պատվաստանյութ, կեսն արտահանվում Է»,- ճշտել Է եվրակոմիսարը:

Այս պահին Եվրամիությունում հավանություն Է տրված չորս պատվաստանյութի. BioNTech եւ Pfizer ամերկա-գերմանական կնսորցիումի մշակմանը, Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկին, AstraZeneca բրիտանա-շվեդական ֆիրմայի պատվաստանյութին եւ Johnson & Johnson ընկերության պատրաստուկին: Հունգարիայում, բացի դրանից, մատչելի են Չինաստանի Sinopharm ընկերության պատրաստուկը եւ ռուսական «Սպուտնիկ V. պատվաստանյութը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: