Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Փարիզում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ։ Կողմերի քննարկման օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, Եվրամիության հետ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը:
Հանդիպման մասին իր թվիթերյան էջում հայտնել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Թուրքիան նախատեսում է ամրապնդել հարաբերությունները Ֆրանսիայի հետ փոխադարձ հարգանքի հիմքով։