Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ռոբերտ Քոչարյանն արդեն կորցնում է ինքնատիրապետումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

-Պարոն Խուրշուդյան, Արարատում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» Հայաստանում ընտրությունների արդյունքները, նաև ասել է, որ մենք չունենք ներքին մարտահրավերներ, մեր մարտահրավերներն արտաքին են։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։ Եվ իրականում ո՞ւմ է ակնարկում Փաշինյանը։

-Ձեր հարցին բարդ չէ պատասխանելը։ Ո՞ր երկրից են եկել օլիգարխներ, ովքեր անմիջական կամ միջնորդավորված մասնակցում են Հայաստանում նախընտրական պայքարին, ֆինանսավորում են տարատեսակ ռուսամետ ու հակապետական ուժերի։ Ֆրանսիայի՞, ԱՄՆ-ի՞, իսկ գուցե Վրաստանի՞ կամ Իրանի՞։ Ո՞ր երկրի ղեկավարի երկարատև ճնշման հետևանքով ազատ արձակվեց Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրա դեմ քրեական հիմնական գործը կարճվեց։ Վերջապես, ո՞ր երկիրն է, որ ակնհայտորեն ներքաշված է Ալիևի կողմից մեր երկրի դեմ սանձազերծված ագրեսիայում, ինչը պարզ է այն կրավորական արձագանքից, որը այդ երկիրը, որպես Հայաստանի պաշտոնական դաշնակից չպետք է իրեն թույլ տար։ Ո՞ր երկիրն է, որը դեռ հերիք չի իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում և որևէ բանով չի օգնում Հայաստանի, դեռ մի բան էլ ներքին խողովակներով ճնշում է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որ չհամարձակվեն դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ մեր օրինական շահերը պաշտպանելու նպատակով։ Ինչպես ասում են՝ կռահեք երեք անգամից։

Ես հասկանում եմ, որ Հայաստանի ղեկավարը կաշկանդված է ավելի բաց խոսել և սահմանափակվում է ակնարկներով։ Բայց պետք է արձանագրենք, որ եթե Ռուսաստանին հաջողվի հասնել իր նպատակին, և Հայաստոնում կա՛մ իր մարիոնետին իշխանության բերել, կա՛մ էլ ստվեր գցել ընտրությունների վրա՝ գեներացնելով հետընտրական խժդժություններ, ապա Հայաստանը կարող է ոչ միայն կորցնել նոր տարածքներ, այդ թվում՝ Մեղրին, Քոչարյանի ու Պուտինի գծած պլանով միջանցք տրամադրելով Ադրբեջանին, այլև ընդհանրապես դադարի գոյություն ունենալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա որպես սուբյեկտ, անկախ պետություն, քանի որ Կրեմլի կողմից դրված է սեպտեմբերին Ռուսաստանի և Բելառուսի հետ միասնական դաշնային պետության կազմ Հայաստանի մտնելու հարցը։

– Մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, ինչպե՞ս եք գնահատում հայտարարությունները, որ նախկինների տիրույթում են տեղի ունենում, մասնավորապես Փաշինյանի՝ բանավեճի հրավերը մերժելը և դուելի հրավիրելը Քոչարյանի կողմից։

-Եթե երկրի նախագահ եղած (թեկուզ և կեղծված ընտրությունների միջոցով) անձը իրեն թույլ է տալիս դեռահասին բնորոշ, այն էլ՝ լիովին դատարկ, անհետևանք հռետորաբանություն, մնում է կասկածել այդ անձի կայացվածության աստիճանի վրա։ Չնայած, եթե հաշվի առնենք, որ մինչ օրս Քոչարյանի քաղաքական հակառակորդները՝ Արցախից մինչև Հայաստան, «անհայտ» պայմաններում էին սպանվում, բնակարաններում, պառլամենտի դահլիճում ու նախասրահում, Պապլավոկի զուգարանում և Երևանի փողոցներում, իսկ հիմա նա անձամբ է «դուելի» հրավիրում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչքան նեղն է տեղը։

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն կորցնում է ինքնատիրապետումը, ցույց է տալիս այն, որ նա իր թատերականացված նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ զրպարտում է Հայաստանի հիմնական ու հետևողական դաշնակցի՝ Ֆրանսիային, որի «պատվո լեգեոն»-ին էր, ի դեպ, արժանացել դեռ 2001-ին, երբ դեռ չէր բացահայտել իր իրական դեմքն ու պատվիրատուներին։ Ասում է, թե «որպես ի՞նչ էիք հանդիպման հրավիրում Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին․ կարո՞ղ է միջանցքներ էիք ուզում բացել Հայաստանով, թե՞ նոր սորոսական գրասենյակներ էիք պատրաստվում բացել»։

Ու այս մարդը հավակնում է Հայաստանի վարչապետ դառնալ։ Պարզ նախընտրական տրամաբանությունից ելնելով, նա առնվազն Ֆրանսիայի հասցեին չպետք է զազրախոսեր։ Եվ ոչ միայն այն բանի համար, որ եթե հավակնում է երկրի ղեկավար դառնալ, պետք է առնվազն չվատացնի իր անձնական հարաբերությունները Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկի ղեկավարի հետ, ով նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ է։ Այլ հատկապես այն բանի համար, որ բոլոր հարցումներով Հայաստանի ժողովուրդի բացարձակ մեծամասնությունը Ֆրանսիան համարում է մեր ամենաբարեկամական երկիրը։

Բայց նա անգամ իր հեղինակության, իր առանց այն էլ ոչ շատ ձայների հաշվին է պատրաստ փորձել վնասել Հայաստանում Ֆրանսիայի վարկանիշին, զրպարտել Մակրոնին։ Դրա միակ պատճառը կարող է լինել այն, որ Կրեմլի իր շեֆից հանձնարարական է ստացել՝ փորձել ամեն կերպ հեղինակազրկել Ֆրանսիան Հայաստանի ժողովրդի աչքերում, շառ անելով, զրպարտելով այդ երկրի ղեկավարին իբր Հայաստանով ինչ-որ միջանցքներ բացելու դավադիր նպատակներ ունենալու մեջ։ Մի խոսքով, Քոչարյանը միշտ էլ վնաս է տվել Հայաստանին ու մեր ժողովրդին, պարզապես 2018-ից հետո չեզոքացվել էր, բայց այժմ նորից փորձում է վերադառնալ իր սև գործին և մի բան էլ դրա համար քվե է ակնկալում մեր ժողովրդից։

-Ընդհանրապես, այս ընտրություններին որքանո՞վ արտաքին միջամտության ականատես կլինենք։

-Այդ միջամտությունը սկսվեց Ազգային Ժողովը ցրելու որոշումից 1-2 օր հետո, երբ Ադրբեջանը, առնվազն Ռուսաստանի հետ համաձայնեցված, որի վերաբերյալ կասկած չունեմ, եթե ոչ՝ վերջինի դրդմամբ, մի քանի տեղում մի քանի կիլոմետրով ներխուժեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Ընդ որում՝ առանց կրակոցի, որպեսզի տեղի չունենա էսկալացիա, որը կարող էր բերել Հայաստանում ռազմական դրության հայտարարման և ընտրությունների չեղարկման, որը Ռուսաստանի և Ալիևի պլանների մեջ չէր մտնում, քանի որ այդ ամենը կազմակերպվել էր հենց ընտրությունների արդյունքների վրա ազելու, այլ ոչ թե դրանք չեղարկելու համար։ Ես զգուշացրել էի, որ Կրեմլը ամեն բան անելու է իր կամակատարներին՝ հանձին Քոչարյանի և նրա պրոքսի ուժերի, Հայաստանում իշխանության բերելու համար։ Իսկ Ռուսաստանը այն երկիրն է, որը ամենաշատ լծակներն ունի Հայաստանում ներքաղաքական գործընթացների վրա ազդելու համար, քանի որ թե՛ տնտեսապես և թե՛ անվտանգային առումով Հայաստանը ամենաշատն է կախված հենց Ռուսաստանից։ Ես անընդհատ հիշեցնելու եմ 2013-ին Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները, որի նախօրեին այդ երկրի մեդիադաշտում պայթեց վրացական բանտերից մեկում բեմադրված մի նողկալի տեսարան պատկերող տեսանյութը, բանտարկյալներից մեկի բռնաբարության դրվագներով։ Ու դա ընդդիմադիր մամուլը ներկայացրեց որպես Սահակաշվիլիի՝ մի կողմից բռնապետ լինելու, մյուս կողմից էլ՝ երկրում և բանտերում ամենաթողության։ Ես արդեն տեսնում եմ նման բաներ Հայաստանում՝ զինվորների դիակների հետ պատմությունից մինչև քրեական ռազբորկաների ու սպանությունների շարքը։ Շատ տարօրինակ էր այն զուգադիպությունը, որ 6 ամիս դիակների պահման հետ կապված խնդիր չէր եղել ու հանկարծ, նախընտրական քարոզարշավի նախօրեին, փչացավ մորգերի սառնարաններից մեկը և ստիպված եղան մեր զոհված զինվորների դիակներով և մասունքներով պարկերը տեղափոխել մի տեղ, ուր կարծես պատրաստ սպասում էին՝ այդ պարկերը նկուղ տեղափոխելու, իրար վրա լցնելու, նկարահանելու և ընդդիմադիր մամուլին տրամադրելու համար։ Ես վաղուց դադարել եմ հավատալուն նման «զուգադիպություններին»։ Բայց կարծում եմ, սա ընդամենը մի դրվագ էր, որպիսիք դեռ շատ կկազմակերպվեն քոչարյանա-սերժական բանդաների կողմից, որոնք ատամները սրած նետվել են հարձակման հայ ժողովրդի դեմ՝ իրենց թալանի աղբյուրները վերականգնելու համար։

Պարոն Խուրշուդյան, ՀԱՊԿ-ն «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքներ կանցկացնի Հայաստանում։ ՀԱՊԿ-ը իրեն վերապահված պարտավորությունները և գործառույթները չի իրականացնում, փոխարենը այսպիսի վարժանքներ են իրականացնելու, ինչպե՞ս եք գնահատում։

-Պուտինը պարզապես որոշել է ծաղրել հայ ժողովրդին։ Նա արդեն գիտի, թե ինչ վերաբերմունք կա իր և, ցավոք, նաև ամբողջ Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի շրջանում և արդեն բավականին բաց է ծաղրում։ Սա պետք է դիտել որպես շարունակություն ՌԴ արտգործնախարարի տեղակալի այն հայտարարության, ըստ որի՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմելը քիչ է, և Ադրբեջանը ևս պետք է դիմի, որպեսզի ՀԱՊԿ-ը միջամտի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում