Վարանդայի և Ջրականի շրջաններում շարունակվում են աճյունների որոնողական աշխատանքները

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում. տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: