ԵՄ-ի խորհուրդը հաստատեց 17,5 մլրդ եվրոյի հատկացումն ածխածնային Էներգակիրներից հրաժարվելու համար

Եվրամիության խորհուրդը հունիսի 7-ին հաստատել Է Արդարացի անցման հիմնադրամի ստեղծումը 17,5 միլարդ եվրոյի չափով, որը կօգտագործվի Եվրամիության այն տարածաշրջանների համար ածխածնային Էներգակիրներից հրաժարման բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքների նվազեցման ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք ամենաշատն են կախված «կեղտոտ» Էներգետիկայից: Այդ մասին հայտնել Է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:

«Եվրամիության խորհուրդը հաստատեց Արդարացի անցման հիմնադրամի ստեղծումը 17,5 միլիարդ եվոյի ծավալով, որը պետք Է կանաչ Էներգետիկային անցումը դարձնի արդարացի եւ ներառական, հայտնել Է մամուլի ծառայությունը:- Դա մինչեւ 2030 թվականը (1990 թվականի համեմատությամբ – ծանոթ. խմբ.) Եվրամիությունում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման եւ մինչեւ 2050 թականը զրոյական արտանետումների հասնելու միջոցներից մեկն Է: Եվրամիության փաստաթղթում ընդգծված Է, որ հիմնադրամը կֆինանսավորի Եվրամիության այն տարածաշրջանների համար կանաչ Էներգետիկային անցումից սոցիալ-տնտեսական կորուստների մեղմացման ծրագրերը, որոնք «լրջորեն կախված են Էներգիայի հանածո աղբյուրներից, եւ որտեղ զարգացած Է այն արդյունաբերությունը, որը ջերմոցային գազերի զգալի արտանետումներ Է արտադրում, որոնք տեղական տնտեսության բազմազանացման կարիք ունեն»:

Այդ հիմնադրամից ներդրումները պետք Է դանդաղեցնեն սաստկացող տնտեսական անհավասարությունը Եվրամության տարածաշրջաների միջեւ: Այդ հիմնադրամի համար 7,5 միլարդ եվրո կտրամադրվի Եվրամիության բյուջեից, եւս 10 միլարդ եվրոն՝ համավարակի հետեւանքների դեմ պայքարի հիմնադրամից, որը նպատակամտված Է այդ թվում Եվրամիության տնտեսության Էկոլոգիական փոխակերպմանը: Ֆինանսավորումը նախատեսված Է մինչեւ 2027 թվականն ընկած ժամանակամիջոցի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: