Thursday, 28 03 2024
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար

Երևանում կլինեն ուշագրավ հայտարարություններ․ Ռիքերի այցը Հայաստան՝ ուղղակի աջակցություն ՀՀ սուվերենության պահպանման հարցում

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով. տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Վրաստանում փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի Վրաստանի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ՝ քննարկելու Վրաստանի կուսակցությունների ապրիլի 19-ի համաձայնագրի լիարժեք իրականացումն ու Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ շարունակվող ագրեսիան ու օկուպացիան։ Հայաստանում և Ադրբեջանում փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը։

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝  այցը ոչ այնքան Հայաստանում առկա նախընտրական տրամաբանության մեջ պետք է դիտարկել, այլ հենց տարածաշրջանային, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում․ «Անժխտելի է, որ այս ամենը չափազանց կարևորվում է հենց նախընտրական ֆոնին։ Իհարկե, սա կապված է նաև տարածաշրջանային խաղաղության հետ, որն անշուշտ կարևոր է  հենց նախընտրական համատեքստում։ Շատ կարևոր է նաև Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության սատարման տեսակետից։ Միացյալ Նահանգները բազմիցս է պաշտոնական տեսակետ հայտնել այդ հարցում և այս այցը գալիս է այդ ամենը գործնականում հաստատելու։ Կարծում եմ՝  Երևանում կլինեն բավականին հետաքրքիր հայտարարություններ»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ արդյոք այս այցը կարող ենք նախընտրական շրջանում համարել անուղղակի աջակցություն իշխանություններին, Մեհրաբյանն արձագանքեց․ «Սա կարելի է համարել ուղղակի աջակցություն Հայաստանի Հանրապետությանը իր սուվերենության ու ժողովրդավարության պաշտպանության գործում։ Դե իսկ Հայաստանի ներքաղաքական սուբյեկտներից ով է ևս շահագրգռված դրանում՝ կարող է այդ սատարումը նաև իրենը համարել»։

Մեր զրուցակիցը  նաև նշեց՝  Միացյալ Նահանգներում ավտորիտար ռեժիմները հայտարարված են ազգային անվտանգության սպառնալիք, կոռուպցիան նաև  միջազգային անվտանգության սպառնալիք է։ Եվ այդ իմաստով, Մեհրաբյանի դիտարկմամբ, Հայաստանի ու Միացյալ Նահանգների  շահերի ընդհանրության նոր դաշտեր են բացվել․ «Դա իհարկե պետք է կապիտալիզացվի։ Մյուս կողմից էլ՝ դա երկկողմանի երթևեկության փողոց է ու Հայաստանը պետք է երթևեկության իր մասն անհրաժեշտաբար  ապահովի»։

ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքերով՝ գաղտնիք չէ, որ մենք գտնվում ենք հսկայական աշխարհաքաղաքական փոփոխության շեմին․ «Փաստորեն մենք այդ մեծ փոփոխության ականատեսն ենք, ինչ-որ տեղ նաև զոհն ու թիրախը։ Ռուսաստանը շուտով դուրս է գալու տարածաշրջանից։ Ռուսաստանն ու Թուրքիան անկման եզրին են՝ տնտեսական, աշխարհաքաղաքական։ Սկզբից Եվրամիությունը, հիմա նաև Միացյալ Նահանգները այցելում են, ուղերձներ են հղում այդ իրողությունը հստակեցնելու, նկարագրելու համար։ Կարծում եմ, որ Պետդեպարտամենտի ներկայացուցչի՝ Բայդենի օրոք առաջին այցը այս ժամանակաշրջանում ուղիղ ուղերձ է հայ ժողովրդին՝ առ այն, որ Միացյալ Նահանգները, ինչպես և նախկինում հայտարարել էին՝ և՛ պատերազմի ժամանակ և՛ պատերազմից հետո, և՛ այս օրերին պաշտպանելու են ՀՀ ինքնիշխանությունը, արցախյան խնդրի՝ Մինսկի  խմբի շրջանակներում լուծման անհրաժեշտությունը։ Բացելով Իրանի ճանապարհը, սկսելով հանել պատժամիջոցները Իրանից՝ նրանք կարևորում են  նաև Հայաստանի դերը այս տարածաշրջանում՝ որպես արևմտյան Եվրոպայից արևելյան  Եվրոպայի ու Միջին արևելքի ճանապարհի վրա գտնվող առանցքային երկիր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խզմալյանը  հավելեց՝ իր ղեկավարած կուսակցությունը պատրաստում է հայտարարություն այդ  այցելության վերաբերյալ․ «Ամենակարևորը՝  պետք է հանգստացնել մեր ժողովրդին, որովհետև այն, ինչով զբաղված է ռուսական քարոզչությունն ու նրա տևական սպասավորները՝ մարդկանց  հավասարակշռությունից հանելն է ու ժողովրդին անմեղսունակ վիճակի բերելն է, որպեսզի մարդիկ չկարողանան սթափ, բանական ընտրություն կատարեն առաջիկա ընտրության ժամանակ։ Նրանց նպատակն է՝ ահաբեկել ժողովրդին,  վախեցնել նրան՝ շղթաներով կապել ռուս-թուրքական  դաշինքին։ Ահա թե ինչի դեմ  է  միտված Եվրամիության ու Միացյալ նահանգների դիվանագիտական, քաղաքական ջանքերը՝ հակադրվելու ռուսական ու թուրքական քարոզչությանն ու ռազմաքաղաքական գործողություններին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում