Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Ինչու է Իրանը մերկացնում Ռուսաստանին

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աֆրա Սոլեյմանին հարցազրույց է տվել, որտեղ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը պայմանավորել է Ռուսաստանի շահով, ըստ էության խոսելով այն մասին, որ հակամարտությունը պետք է Մոսկվային իր ազդեցությունը պահելու և տարածելու համար: Իրանի նախկին դեսպանի գնահատականի ամբողջական, համապարփակ վերլուծությունը անշուշտ առանձին թեմա է, սակայն ուշադրության է արժանի գնահատականի հանգամանքը ինքնին, հատկապես այն հարցազրույցի ֆոնին, որ շաբաթներ առաջ բացահայտվեց Իրանի արտգործնախարար Զարիֆի առնչությամբ:

Մի քանի շաբաթ առաջ իրանական մամուլում բացահայտվեց Զարիֆի հարցազրույցը, որը նա տվել էր ամիսներ անց հրապարակելու համար, երբ արդեն թողած կլիներ նախարարի պաշտոնը: Հարցազրույցը սակայն հրապարակվեց ավելի վաղ, այդպիսով ըստ էության դառնալով թերևս պատճառ, որ Իրանի արտգործնախարարը հրաժարվի նաև մասնակցել նախագահի ընտրությանը: Այդ հարցազրույցում Զարիֆը կոշտ քննադատության էր ենթարկել Իրանի պահպանողական թևին, մասնավորապես այդ թևի առանցք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, դրա հատուկ ստորաբաժանումների նախկին ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանով սպանվեց Բաղդադում 2020 թվականի հունվարին: Միևնույն ժամանակ, Զարիֆը կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանին, թե Իրանի և Արևմուտքի միջև բանակցությանը խոչընդոտելու, թե նաև ընդհանրապես այդ թվում գեներալ Սոլեյմանիի միջոցով Իրանի արտաքին քաղաքականությանը խանգարելու համար:

Եվ ահա, իրանցի նոր դիվանագետ՝ Ադրբեջանում նախկին դեսպան Սոլեյմանին է խոսում Ռուսաստանի ապակառուցողական ռեգիոնալ դերակատարման մասին, հայտարարելով, որ հայ-ադրբեջանական սահմանին, ասել կուզի նաև Իրանի հյուսիսային սահմանին Ռուսաստանն է սրում և պահում լարվածություն՝ իր ազդեցության համար: Կրկնենք, այդ հայտարարությունների ամբողջական վերլուծությունը այլ հարց է, բայց դրանք հարց են առաջացնում, թե ինչու՞ է Իրանի դիվանագիտական կորպուսը հանդես գալիս Ռուսաստանի դեմ այդօրինակ հայտարարություններով և արդյո՞ք առաջիկայում նորանոր դիվանագետներ կարող են տալ այդպիսի «հարցազրույցներ»: Բոլոր դեպքերում, իրանյան քաղաքականության պահպանողական աճի պարագայում այդօրինակ հայտարարությունները ոչ միայն չեն կարող լինել պատահական, այլ թերևս պայմանավորված են շատ լուրջ մոտիվներով: Եվ չի բացառվում, որ Իրանը լրջորեն մտահոգ է Սյունիքում ոչ միայն թուրք-ադրբեջանական «միջանցքի» վտանգով, այլ այդ վտանգի «առիթով» ռուսական գերազդեցության հաստատմամբ, որը Թեհրանը դիտում է որպես մշտական լարվածության աղբյուր, որը գործնականում հարված է Պարսից ծոց Սև ծով իրանյան պատկերացումներին: Իսկ դրանք Թեհրանի համար թերևս ռազմավարական պատկերացումներ են, քանի որ խոշոր հաշվով դա Իրանի՝ Կովկասից չկտրվելու թերևս վերջին հնարավորությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում