Պակիստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 36-ի, ավելի քան 50 մարդ վիրավորվել է, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել, երբ գնացքներից մեկը բախվել է ռելսերից դուրս եկած մեկ այլ գնացքի։ Վթարի վայրի՝ Գոտկի շրջանի կոմիսարի տեղակալը հայտնել է, որ բախման հետևանքով լիովին շրջվել է շուրջ 14 վագոն, որոնցից 6-8-ը լիովին ոչնչացել են։
Ըստ ականատեսների՝ վթարի պահին գնացքների ուղևորների մեծ մասը քնած է եղել։