Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 307 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 307 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 349 405 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 11117 թեստավորում, որից 5477-ը՝ հակամարմինների արագ թեստով, 5640-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1014 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 334 519 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 4934:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2,76%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2,88%, վերջին 7 օրվանը՝ 2.98%: