Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Խոակին Կապառոսն ապացուցեց ամենակարևորը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետո ոչ-ոքի՝ 1։1 խաղալուց հետո, Ստոկհոլմում 3։1 հաշվով զիջեց Շվեդիային։ Այո, վերջին արդյունքը գոհացնող չէ։ Պարտությունը պարտություն է անկախ խաղի նշանակությունից, բայց․․․։ Վերջին երկու հանդիպումներում մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լուծեց կարևորագույն մի խնդիր։ Իսպանացի մասնագետը ապացուցեց, որ մեր հավաքականը կարող է արժանի պայքար մղել Եվրոպայի ուժեղագույն հավաքականների դեմ անգամ ոչ հիմնական կազմով։ Կապառոսը մեծ հաշվով գործի էր դրել հավաքականի ռեզերվը, որն արդարացրեց իրեն։ Տարիներ առաջ, եթե Հենրիխ Մխիթարյանը կամ այլ առաջատար ֆուտբոլիստ բացակայում էին, հավաքականի խաղը բառի բուն իմաստով փլուզվում էր։ Այսօր առանց Մխիթարյանի և մի շարք այլ առաջատարների Հայաստանի ազգային հավաքականը հավասար պայքար է մղում կարգով մի քանի անգամ ավելի բարձր մրցակիցների դեմ։ Սեպտեմբերին կայանալիք ընտրական հանդիպումներից առաջ Կապառոսն ունի բավական ուժեղ գործիքակազմ և արդեն իսկ կայացած մեխանիզմ։ Վերջին երկու հանդիպումները ցույց տվեցին, որ այդ մեխանիզմն աշխատում անխափան։ Այո, եղան թերություններ և բացթողումներ որոնք պետք է շտկվեն, մասնավորապես կադրային լուծումներով։

«Ամեն խաղում կան բացասական և դրական պահեր։ Մենք խաղում էինք շատ ուժեղ թիմի դեմ, որը պատրաստվում է Եվրո-2020-ին։ Բացասական երևույթները պետք է մեր մեջ ամփոփենք։Մեր կիսապաշտպանության գիծը լիովին նոր ֆուտբոլիստներով էր հագեցած, առաջին անգամ էին այս չորս ֆուտբոլիստները հանդես գալիս կիսապաշտպանությունում։ Մեզ մի քիչ չհերիքեց ագրեսիվ խաղն ու մարզական չարությունը, հատկապես, առաջին խաղակեսում։ Առաջին հերթին պետք է բարելավենք մեր խաղը ստանդարտների իրավիճակներում, մեր տղաները շատ բարձրահասակ չեն, այդ պատճառով պետք է աշխատենք այդ ուղղությամբ և հասկանանք, թե ինչպես պետք է հսկենք մրցակիցներին։ Դրականն այն է, որ նոր տղաներին տեսանք և ստուգեցինք։ Այժմ ավելի շատ իրական տվյալներ ունենք այդ տղաների մասին, քանի որ ամեն ինչ բացահայտվում է հենց խաղում։ Շատ բավարարված եմ այս հավաքից և շատ դրական եմ գնահատում։ Ցանկանում էինք տեսնել նոր ֆուտբոլիստներին այսպիսի բարդ խաղերում։ Շատ կարեւոր ասպեկտ է նաեւ թիմում տիրող մթնոլորտը, որ ավելի ու ավելի լավանում է, եւ մենք գոհ ենք։ Տղաները իրար հետ հիանալի հարաբերություններ ունեն, 24 ժամ միասին են։ Թիմային ոգին պետք է լինի մեր հավաքականի ուժեղ կողմը»,- ամփոփելով վերջին մարզական հավաքական ասել է Կապառոսը։ Վերջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը բաց թողեց 4 գնդակ, որոնցից 3-ը ստանդարտ դիրքերից։ Ավելին, երկու գոլ ընդունեցինք անկյունայինի խաղարկումից երկրորդ հարկում զիջելով մրցակցին։ Այո սա խնդիր է, որը բնականաբար չի վրիպել Կապառոսի ուշադրությունից։ Առկա բացի հիմնական պատճառներից էր կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի բացակայությունը։ Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով Հարոյանը չի մասնակցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ առաջիկա հանդիպմանը։ Թե ինչպես է պատրաստվում Կապառոսը լուծել այս խնդիրը այս պահին դժվար է ասել։

Բայց հաշվի առնելով իսպանացի մասնագետի աշխատանքը՝ վստահ ենք, որ բացն այնուամենայնիվ կլրացվի։ Նկատենք նաև, որ Հարոյանի բացակայության պայմաններում մերոնք խնդիրներ էին ունենում դեպի մրցակցի կիսադաշտ տեղաշարժվելու ժամանակ։ Շատ դեպքերում Հարոյանն իր վրա վերցնելով խաղն առաջ էր մղում նաև խաղընկերներին։ Ընկերական հանդիպումներում Կապառոսը փորձարկեց մի քանի հենակետայինների։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում մեծ է լինելու հենց այս դիրքի խաղացողների դերը։ Ինչ վերաբերվում է առջևի գծին ապա խաղային այս օղակում խնդիրներ կարծես չկան։ Բարսեղյանի և Ադամյանի գործողությունները սուր են։ Իրենց հիանալի դրսևորեցին նաև երիտասարդները՝ մասնավորապես Ժիրայր Շաղոյանը և Վահան Բիչախչյանը։ Վերջինս մասնակցեց Շվեդիայի դեմ ամբողջ հանդիպմանը, ցուցադրեց հասուն և գրագետ ֆուտբոլ դառնալով նաև գոլի հեղինակ։ Շաղոյանն իր հերթին գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Խորվաթիայի դեմ մրցավեճում։

Շատերը կհամաձայնվեն, որ ընտրական հանդիպումներին ընդառաջ մեր հավաքականում տեսանք տակտիկական և կադրային տեղաշարժեր, որոնք ի ցույց դրեցին թե ուժեղ և թե թույլ կողմերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում