Ժամեր անց պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Սա լինելու է երրորդ հանրապետության պատմության ամենավճռական և բախտորոշ ընտրությունը։ Պատմությունը, ոչ պատահականորեն, մեր սերնդի ուսերին դրեց այնպիսի բեռ, որը մենք կարող ենք տանել։ Ծանրությունը, որը մենք զգում ենք այսօր մեր սրտերում և ուսերին, վաղվա սպասվող հաղթանակների գինն է՝ հանուն մեր ընկած հերոսների հիշատակի, հանուն գալիքի ծնվող կյանքերի։
Այս ընտրությունը ավելին է, քան պարզապես քվեարկություն։
Մի կողմում անցյալն է՝ ռևանշիզմի անհագուրդ ծարավով, որ ձգտում է վրեժ լուծել սեփական ժողովրդից իր ազատության նվաճման համար։ Մյուս կողմից ապագան է, որի մեջ ժողովուրդը փնտրում է սեփական ազատության իմաստավորումը, արժանապատվությունը, խաղաղությունն ու անվտանգությունը։
Այժմ ամեն մեկիս քվեն մի աղյուս է, որը մենք շարում ենք որպես ամուր և ծաղկուն ապագայի հիմնասյուն՝ հանուն գալիք լավ կյանքի, հանուն հզոր պետության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Կոնջորյանը։