2006-ին Աթենքում հնէաբանները գտել են հավի ճտի ոսկորներով հնագույն կուժ: 15 տարի անց, բազմաթիվ ուսումնասիրություններից հետո, գիտնականները եկել են այն եզրակացության, որ կերամիկական անոթը, հավանաբար, անեծքի մաս է: Այս մասին հայտնում է Science alert- ը:
Ամերիկացի հնէաբանների խոսքով՝ «Ագորա» առևտրային շենքի հատակի տակ հայտնաբերված 2300 տարեկան տարայի մեջ մեխ է մտցրած եղել:
«Տարայում եղել է ճտի կտրված մասնատված գլուխ և ոտքեր: Մեխերը սովորաբար հանդիպում են հին անեծքների հետ և «անշարժացնում կամ սահմանափակում են զոհերի կարողությունները», – ասել է Յեյլի համալսարանի դասական գիտությունների պրոֆեսոր Ջեսիկա Լամոնտը:
Գիտնականները կարծում են, որ գտածոն հաստատում է, որ Աթենքում մոգություն օգտագործելու փորձեր են եղել:
Կճուճի ամբողջ մակերեսը ծածկված է եղել տեքստով: Դրա վրա գրված է եղել ավելի քան հիսուն անուն: