Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ վայր կդնի կառավարություն ձևավորելու իր լիազորությունն ու հրաժարական կներկայացնի, եթե նախագահ Միշել Աունը կրկին մերժի կառավարության կազմի առաջարկված նոր տարբերակը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հարիրին խորհրդարանի ղեկավարին հայտնել է, որ ինքը և իր ղեկավարած սուննիստական «Ալ-Մուստակբալ» խմբակցության պատգամավորները կհեռանան խորհրդարանից, եթե կառավարություն ձևավորելու իր ջանքերը տապալվեն: Եթե ամեն ինչ գնա այդ սցենարով, ապա, ըստ աղբյուրի, Լիբանանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինեն: