Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Հայաստանը հնի ու նորի պայքարում. առանցքային բաժանարար գիծը

Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը դիտարկվում է պայքար նախկինի ու ներկայի միջև: Որքան էլ արձանագրենք, որ այդ հարաբերակցությունն ըստ էության նաև թավշյա հեղափոխության քաղաքական և արժեհամակարգային կապիտալիզացիայի հարցում էական բացթողումների հետևանք է, անկասկած եղել է նաև օբյեկտիվ մարտահրավերը արցախյան աշխարհաքաղաքական հարցի առկայությամբ՝ ինչպես ցավալիորեն վկայեց Արցախի դեմ ծանր պատերազմը:

Միաժամանակ նույնքան օբյեկտիվ է և այն, որ նախկին-ներկա քաղաքական դիմակայությունը առնվազն ներկայիս տեսքով, կազմով ու բովանդակությամբ այլ բան չէ, քան պետական ստագնացիայի մի նոր փուլ, որը պարզապես ծավալվում է այսպես ասած քաղաքական փաթեթավորումով, թեև հետևանքը ժամանակի մեջ կարող է դրսևորվել ամենաանկանխատեսելի եղանակով: Ահա այդ համատեքստում է, որ միարժեք մերժելի է նախկին-ներկա դիմակայությամբ համակված քաղաքականությունը: Միևնույն ժամանակ, այդ հանգամանքով հանդերձ, նկատելի է և այն, որ Հայաստանը ըստ էության նորի ու հնի դիմակայության եզրին է: Այստեղ իրավիճակը շատ ավելի լայն է, քան նախկինն ու ներկան: Որովհետև նախկինն ու ներկան ավելի շուտ դիտարկվում է նախկին կառավարող համակարգ և ներկա իշխանություն համատեքստում, իսկ նորն ու հինը Հայաստանի համար արդիականացման լրջագույն ճամփաբաժանի և ռազմավարական խնդրի հանգամանքն է: Որովհետև խոսքը հին և նոր մտածողության, պատկերացումների, համաշխարհային կյանքի, և դրանում հայկական պետականության ու համահայկական շրջանակի դերի, կենսագործունեության գնահատականի արդիականության խնդիրն է:

Մենք պատկերացնում ենք այդ ամենը հին «դիսկուրսի» շրջանակում, որում եղել է և տարբեր փուլերում Հայաստանում իշխանություն եղած մտածողությունը ու մոտեցումը, թե՞ մենք կարողանում ենք համարժեք գնահատել նոր աշխարհը, փոփոխվող աշխարհը և ըստ այդմ բերում ենք այդտեղ մեր անելիքների նոր մեկնություն և ուղենիշ, առաջարկելով այն հանրությանը: Սա է հասարակության առանցքային խնդիրը ներկայիս արտահերթ ընտրության գործընթացում, ըստ այդմ այդ տիրույթում պետք է կողմնորոշվեն և պատասխանատվություն ստանձնեն քաղաքական մասնակիցները՝ նրանք բերում են հինը, մենք սխալ էինք կամ մենք ճիշտ էինք զանազան ձևակերպումներով և ինքնահաստատումներով, թե՞ բերում են նորը. մենք սխալ էինք, թե ճիշտ, այսօր ըստ էության չունի նշանակություն, որովհետև սխալն էլ, անգամ ճիշտն էլ մնացել են այլևս ուրիշ աշխարհում և հիմա բոլորովին այլ համաշխարհային իրավիճակ է, բոլորովին այլ պահանջներով: Սա չի նշանակում, որ Հայաստանը սկսում է զրոյից, կամ պետք է սկսի զրոյից: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է սկսի նորից՝ նոր էջից, որովհետև նոր էջ է համաշխարհային կյանքում, որտեղ անշուշտ հաշվի են առնվում նախորդ էջերի բովանդակությունները, սակայն փնտրվում են նոր լուծումներ, նոր բանաձևեր, նոր գաղափարներ, ու այդ գործում հաջողել կարողացող պետություններն ու հանրություններն են, որ շոշափում են իրենց տեղը նոր աշխարհում: Սա պետք է լինի Հայաստանի առաջիկա ընտրապայքարի, և թերևս ընդհանրապես առաջիկա քաղաքական նվազագույնը միջնաժամկետ հեռանկարում կառուցողական, ստեղծարար իմաստով «բաժանարար գիծը» և մեծ հաշվով նաև հանրային գնահատման չափանիշը: Սրանից է նաև, որ փորձ է արվում շեղել հանրությանը նախկին-ներկա «բաժանարար գծով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում