Thursday, 28 03 2024
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան

Որոշ ուժեր կաշառքի դիմաց ընտրողից պահանջում են տեղամասից հանել իշխող ուժի քվեաթերթիկը. Ինչպես չեզոքացնել ռիսկերը

Որքան մոտենում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան ուրվածգվում է ընդդիմադիր կոչված որոշ ուժերի կողմից ընտրությունների ժամանակ կիրառվելիք մեխանիզմները: Մասնավորապես հստակ է, որ երկու ուժի կողմից հստակ խնդիր է  դրված նվազեցնել իշխանական ձայները: Այդ նպատակով արդեն քաղաքացիների անձնագրեր են հավաքվում, ընտրակաշառքի խոստում է տրվում: Ընդ որոում այս անգամ ընտրակաշառքի նախապես չի տրվում: Պահանջն այսպիիսն է, քաղաքացին քվեարկության օրը պետք է կատարի իր քվեարկությունը և քվեախցիկից ու ընտրատեղամասից դուրս հնի իշխանական քվեաթերթիկը՝ ցույց տալով, որ իշխանությանը ձայն չի տվել: Միայն դրանից հետո նրանք կստանան իրենց հասանելիք ընտրակաշառքը, որը որոշ դեպքերում հասնում է մինչև 50-60 հազար դրամի:

Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ևս այս օրերին բազմաթիվ նման ահազանգեր է ստացել և իրենք հիմա մշակում են  ինչ-որ քայլեր, մեթոդաբանութուն դրա դեմ: Մասնավորապես հանրային իրազեկման արշավ են  իրականացնելու, որպեսզի ցույց տան, որ ընտրողը  կարող է քվեախցիկում կատարել իր քվեարկությունը, ապա քվեախցիկում առկա արկղից ևս վերցնել քվեաթերթիկ և հանել դուրս.«Այսինքն եթե ընտրողից պահանջում են X կուսակցության քվեաթերթիկը հանել դուրս, բայց ինքը ուզում է այդ  X կուսակցությանը քվեարկել, ապա ինքը կարող է նախ քվեարկել X կուսակցությանը, ապա հանել ևս մեկ քվեաթերթիկ դուրս: Այսինքն մեկը հանի ու ընտրի՝ դնի ծրարի մեջ, իսկ մյուսը  հանի դուրս: Բայց  ես ուզում եմ զգուշացնել, որ դա քրեական օրենսգրքով արգելված արարք է և դրա համար մինչև 5 տարվա պատիժ է նախատեսված, եթե նման հանցագործություն բացահայտվի: Ընտրողից նման բան պահանջողները պետք է նախատեսեն, որ հնարավոր է հինգ տարի բանտում անցկացնեն»,-ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ եթե քվեաթերթիկը քվեախցիկից դուրս հանելուն գումարվում է նաև ընտրակշառք տալը, ապա հինգ տարուն գումարվում է ևս յոթ տարի: Իսկ ընտրակաշառք վերցնելու համար նախատեսված է մինչև երեք տարի  ազատազրկում:

Իոաննիսյանն  ասաց , որ  ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ իրենք հաշվի առել են, քննարկել են այս ռիսկերը, բայց սա ավելի փոքր ռիսկ է մնացած  տարբերակներ  դեպքում: Այդ տարբերակներից մեկն էլ  քվեաթերթիկը նկարելն է, կառուսելը, որն ավելի մեծ ռիսկ է: Իոաննիսյանն ասաց, որ ոչ միայն չեն բացառում, որ նման մեխանիզմներ քվեարկության օրը կկիրառվեն, այլև կանխատեսում են  նման ռիսկը և դրա պակասեցման ուղղությամբ  քայլեր ձեռնարկում են: Ընդհուպ խորհրդատվական կարծիք են  ներկայացրել ոստիկանությանը, թե ոստիկանությունը  ինչ պետք է անի այդ դեպքերի հետ կապված:

Մեր դիտարկմանը՝ ոստիկանությունը ինչ կարող է անել, հո ընտրողներին չեն խուզարկելու՝ տեսնեն նրանց մոտ քվեաթերթիկ կա, թե ոչ, Իոաննիսյանը պատասխանեց.«Իհարկե չեն խուզարկելու, բայց մենք ինչ -որ ռեկոմենդացիաներ տվել ենք ոստիկանությանը»:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին  ակտիվորեն մասնակցած, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ պարտավորություն ունի տեղամասային հանձնաժողովը, որը պետք է անընդհատ  ստուգի, տեսնի, թե որդյոք քվեախցիկում առկա են բոլոր ուժերի քվեաթերթիկները: Հանձնաժողովը քվեարկությունից առաջ և օրվա ընթացքում պարտադիր պետք է ստուգի քվեախցիկը՝ համոզվելով, որ բոլոր քվեաթերթիկները  տեղում են: «Ես ճիշտն ասած համոզված չեմ, որ նման մասսայական դեպքեր կլինեն, քանի որ դա հանցագործություն է  և բոլորը չէ, որ կգնան այդ հանցագործության:  Դա ընտրական գործընթացի ամբողջական խաթարում է, որը պետք է պատժվի»,-ասաց Գրիգորյանը:

Մեր զրուցակիցն ասաց,  ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ առաջարկվել են տարբերկներ, որ հնարավոր չլինի քվեաթերթիկը հանել, բայց ընտրվել է այս տարբերակը, որը  ավելի քիչ ռիսկային է.«Եթե առանձին դեպքերում մարդը զգա, որ  ինքը իր ապահովության համար կարիք ունի այդ մի քվեաթերթիկը հանել դուրս, ավելի լավ է  ինքը ունենա դրա հնարավորւոթյունը, բայց մնացածը երաշխավորված լինեն, որ կարող են  իրենց ուզած քվեաթերթիկը դնել ծրարի մեջ, քան  արգելվեր ընդհանրապես քվեաթերթիկներին ձեռք տալ: Քվեաթերթիկներին ձեռք տալն արգելելը կբերեր նույն մեկ քվեաթերթիկով քվեարկությանը, որը  ոչ մի ձևով լավը չէ նոր կարգավորումից: Մեկ քվեաթերթիկի դեպքում էլ կիրառվում էր «կառուսել»: Մի բան հստակ է, եթե որոշ ուժեր քվեաթերթիկները տեղամասից դուրս հանելով կարողացան ինչ -որ հաջողության հասնել, ապա դա նշանակում է, որ մենք չունենք ոչ իրավապահ համակարգ, ոչ տեղամասային հանձնաժողովների համակարգ ընդհանապես»,-եզրափակեց տիկին Գրիգորյանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում