Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա

Քոչարյանը դավաճանության ոլորտում հերոս է, ինքը լավ գիտի, թե ինչպես սպանել հայությանը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է  ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը

 Օրերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո այս գործող իշխանության ներկայացուցիչներն ուր էլ փախչեն, գտնելու են, փեշերից բռնած բերելու են, այս տեղի ունեցածի համար նրանք պետք է պատասխան տան: Ինչպես եք գնահատում նման հայտարարությունները, այսինքն այնքան վստահ է իր հաղթանակում, որ նման հայտարարություններ է անում:

Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես Քոչարյանը կարող է խոսել նման բաների մասին: Նա խոսում է արդարադատությունից, երբ հենց ինքն է Հայաստանում փչացրել արդարադատությունն ու դատական համակարգը: Հենց ինքը ավելացրեց կոռուպցիան արդարադատության համակարգում: Ու նա այսօր խոսում է արդարադատությունի՞ց, ես ուղղակի ապշած եմ: Ես ապշած եմ Հայաստանում քարոզարշավի որակից, որ այդքան ցածր է: Շատ մարդիկ կան, որ ատում են Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց երբ որ նա խոսում է, դու գոնե չես ամաչում: Բայց երբ նայում ես Քոչարյանին ու Փաշինյանին, սա ի՞նչ է: Քոչարյանն ու Փաշինյանը ատում են իրար և այսօր իրենց անձնական խնդիրները լուծում են հայ ժողովրդի ճակատագրի հաշվին: Ես խոսքեր չունեմ: Մենք ենք երևի մեղավոր, որ թույլ ենք տվել, որ վերջին 25-30 տարում այդ աստիճան փչանա քաղաքական դաշտը: Կան մի քանի հոգի, որոնց կարողանում ես լսեմ, բայց մնացածին, ուղղակի պետք է արգելել խոսել, որովհետև նրանց լսում են նաև մեր հարևանները, մասնավորապես, ռուսներն ու ազերիները: Դա ուղղակի խայտառակություն է: Եթե այսպես շարունակվի, Հայաստանն առանց պատերազմի կվերանա, որովհետև եթե լսում ենք մեր գործիչներին, մարդիկ կփախչեն Հայաստանից: Մենք թուրքերի պես  շատ երեխաներ չենք ունենում, և իրենք առանց որևէ բան անելու կվերցնեն Հայաստանը: Ես ուղղակի ամաչում եմ, որ հասել ենք այս վիճակին, այն վիճակին, որ Քոչարյանը կարող է այդպես խոսել, երբ Վանեցյանը կարող է խոսել: Ես փոքր հասակից պայքարել եմ Հայաստանի համար, եկել եմ Հայաստան, ներդրումներ եմ արել, ու երբեք հայությանն այս վիճակում չեմ տեսել: Քոչարյանը դավաճանության ոլորտում հերոս է, ինքը շատ լավ գիտի, թե ինչպես սպանել հայությունը:

Ռոբերտ Քոչարյանը Սփյուռքում աջակցություն ունի՞:

Ոչ, չունի, միայն Դաշնակցության մեջ կարող է  ունենալ: Ինչպե՞ս կարող է նա աջակցություն ունենալ, գոնե այդքանը Սփյուռքում հասկանում են: Բայց այստեղ էլ մարդիկ պետք է իրենք իրենց հարց տան և վերանորոգեն իրենց գործունեությունը և աջակցեն Հայաստանին ուրիշ ձևով, որովհետև արդեն հնչում են կարծիքներ, որ շատ քիչ մնաց Հայաստանին: Ես շատ մտահոգված եմ և շատ եմ ցավում իմ հայրենիքի ու մեր ժողովրդի համար:

Ինչպիսի՞ արդյունք եք ակնկալում այս ընտրություններին՝ հաշվի առնելով, որ մասնակցում է 26 քաղաքական ուժ, այդ թվում բոլոր նախկին նախագահները:

Ես շատ եմ վախենում, որ խորհրդարանում այդ ուժերը մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ խմբեր են կազմելու և չեն կարողանալու կառավարել երկիրը: Դրա համար ես համոզված եմ, որ պետք է նորից անցնել նախագահական կառավարման մոդելին: Այս մոդելի պայմաններում չեն կարողանալու կառավարել, և դա քանդելու է Հայաստանի ինքնիշխանությունը: Ես դրանից եմ վախենում. Ի՞նչ կլինի, եթե Քոչարյանը հայտնվի խորհրդարանում և անգամ կառավարություն ձևավորի:

Կարծում եք՝ նրան այդքան ձայն կտա՞ն:

Ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը նրան ձայն չի տա, բայց այս աղքատության պայմաններում նա կարող է դրամ բաժանել և ձայներ գնել:Ես մտահոգված եմ, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում մեծ աղքատություն կա, և նա կարող է դա օգտագործել իր պլաններ իրագործելու համար:

Երբ Փաշինյանը Փարիզում էր՝ նրա դեմ ակցիաներ կազմակերպվեցին: Դրանք հիմնականում դաշնակցականնե՞րն էին:

Այո, այդ ակցիաների կազմակերպիչը Դաշնակցությունն էր: Օրինակ, դաշնակցական Մուրադ Փափազյանը չգնաց Հայաստանի դեսպանատուն՝ հանդիպելու պարոն Փաշինյանի հետ: Ընդամենը 20 հոգի մարդ էին ու դա ուղղակի խայտառակություն էր: Սիրես, թե չսիրես վարչապետին, միթե հիմա այդպիսի բաներ անելու ժամանակն է: Եթե նման ակցիա անեին ՀՀ քաղաքացիները, նրանք դրա իրավունքը գուցե ունեն, բայց Սփյուռքի հայությունը չեմ կարծում, թե նման ակցիաներ անելու իրավունք ուներ, և ցույց տալու թուրքերին, որ մենք այս վիճակում ենք: Ես շատ հիասթափված եմ, մենք ուրախ էինք, որ բախտ ունեցանք ազատ, անկախ Հայաստան ունենալու, մարդիկ մահացան ճիշտ պայքարի համար, և հետո ամեն տարի դեգրադացիա ապրեցինք ու հասանք այս վիճակին, որ ամաչում ես նայել ու լսել որևէ քաղաքական գործչի, տեսնելու նրա խոսելու ձևը, արտահայտությունները, ստերը, խոսքի որակը, ժողովրդի վրա մատ թափ տալը: Օրերս էլ Վանեցյանը չէր կարողանում հաղորդավարի հարցերին պատասխանել, թե ոնց են լուծելու այս կամ այն հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում