Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «Մեծ Յոթնյակի» առաջնորդներին առաջարկել է սահմանել հետպատերազմյան ժամանակաշրջանի մեծագույն մարտահրավերը և մինչև 2022 թվականի ավարտը մոլորակի բոլոր բնակիչներին պատվաստել կորոնավիրուսի դեմ:
Նա ընդգծել է, որ ամբողջ աշխարհի պատվաստելը կլինի անգնահատելի ամենամեծ սխրանքը բժշկական պատմության մեջ: Ջոնսոնը «Մեծ Յոթնյակի» ղեկավարներին հորդորել է այդ առաջարկը քննարկել հաջորդ շաբաթ Բրիտանիայում կայանալիք գագաթնաժողովում: