ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստորտենբերգը սպառնալիք է համարում Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը: Այս մասին նա հայտարարել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում:
«Մենք նկատում ենք, որ վերջին շրջանում Ռուսաստանն ու Չինաստանն է՛լ ավելի շատ են համագործակցում ինչպես քաղաքական, այնպես են ռազմական առումով»,-ասել է նա՝ հավելելով, որ դա «նոր չափում է և լուրջ մարտահրավեր»:
Ստոլտենբերգը նաև հասկացրել է, որ միությունը կշարունակի հետագայում հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ երկու սկզբունքների հիման վրա. «Միությունը հավատարիմ է Ռուսաստանի նկատմամբ երկկողմանի մոտեցմանը՝ զսպում և երկխոսություն»,-ասել է նա: