Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Արայիկ Հարությունյանի հրաժարական պահանջողները անձնական ոխ ունեն. Բադասյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը

 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ, բայց Հայաստանը չի արձագանքում այդ կոչին: Դուք ինչպե՞ս եք գնահատում դրա հնարավորությունը, կա՞ այդպիսի շանս, թե ոչ, որքանո՞վ է մեզ դա ձեռնտու:

Ես չգիտեմ՝ Ալիևն ինչ է ուզում, ինչ պայմաններով է ուզում, բայց ես մի բան գիտոմ թե որպես պաշտոնյա, թե որպես քաղաքացի, որ եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր կնքելիս լինենք, ինչպես կապիտուլյացիան է կնքվել, ամեն դեպքում մենք պետք է տեղ թողնենք, որպեսզի հետագայում այս ամենը մենք հետ վերադարձնենք: Այսինքն պատերազմով հետ վերադարձնենք: Խաղաղության պայմանագիր են ուզում, թող ԼՂԻՄ-ը վերադարձնեն, նոր մենք կկնքենք: Չեն վերադարձնի, չենք կնքի: Ընդ որում, դա ենթադրում է նաև Արցախի կարգավիճակի ճշգրտում: Մենք միայն այդ պայմաններով կարող ենք կնքել խաղաղության պայմանագիրը:

Այս առումով ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր:

Ինչ զարգացում ուզում է լինի, սրանից հետո ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

Ինչպիսի՞ իրավիճակ է Արցախում, որի խորհրդարանում անընդհատ հայտարարություններ են լինում, պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Օրերս էլ Արթուր Աղաբեկյանը ազատվեց նախագահի խորհրդականի պաշտոնից:

Ես չգիտեմ՝ ով ինչ է պահանջում, ես մի բան գիտեմ, որ չի կարելի զուգահեռներ տանել Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատրաստվել է պատերազմին պարտությամբ:  Աշխարհի միակ գերագույն գլխավոր հրամանատարն է, որ սեփական երկրի պարտությանը  պատրաստվել է: Եվ պատերազմից առաջ է պատրաստվել, և պատերազմի ընթացքում է պատրաստվել: Իսկ Արայիկ Հարությունյանը չէր կարող պատրաստվել և չէր կարող տեղեկանալ այդ ամենին: Ինքն առնվազն գոնե դավաճան չի: Եթե ունի կատարած հանցանքներ, դա այլ հարց է, բայց դավաճան չէ: Իսկ նրա հրաժարականը պահանջողները դա պահանջում են, որովհետև համարում են դավաճան: Իրենք կարծես թե նաև անցած տարվա ընտրությունների արդյունքներն են վիճարկում, բայց պետք է վեր կանգնենք այդ ամենից: Արցախը մենք կորցնում ենք, մենք այսօր խնդիր ունենք Արցախը հայկական պահելու: Իսկ եթե մենք դա չանենք, ուղղակի կթերթենք հայոց պետականության վերջին էջը:

Կարծում եք՝ Արցախի իշխանությունները չեն աջակցում Նիկոլ Փաշինյանին այս արտահերթ ընտրություններո՞ւմ:

Ես որպես Արցախի իշխանության մաս կազմող անձնավորություն, եթե այսպես արտահայտվում եմ, դրանից երևո՞ւմ է, որ ես Նիկոլ Փաշինյանին աջակցում եմ: Ոչ, Արցախի իշխանությունների մեծ մասը, եթե նույնիսկ բարձրաձայն չեն ասում, բոլորն էլ դեմ են Նիկոլ Փաշինյանին: 99 տոկոսը դեմ է:

Արցախում առաջացած խնդիրներին որքանո՞վ է հնարավոր լինում լուծում տալ:

Հրաժարական պահանջողները անձնական ոխ ունեն: Եթե նրանք գան ինձ հետ բանավիճեն, նրանք չեն կարող ապացուցել, որ պետության շահն է պահանջում, որ Արայիկ հարությունյանը հրաժարական տա: Եթե ապացուցեն, ես պատրաստ եմ միանալու իրենց, բայց իմ համոզմամբ, իրենք անձնական ոխի սահմաններում են դա անում:

Ձեր կարծիքով, Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքում ինչպիսի՞ խորհրդարան է ձևավորվելու, փոխվելո՞ւ է իշխանությունը:  

Չեմ կարող ասել, եկեք դեպքերից առաջ չընկնենք: Եթե այսօր գոնե մեկ հայ գտնվում է, որ աջակցում է բացահայտ դավաճան մարդուն, դա արդեն խնդիր է: Բայց այսօր նրան աջակցում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց ես ժեխ եմ անվանում: Այո, քաղաքական այլասերված մասսաներ են դրանք՝ անկախ գիտական աստիճանից:, որովհետև չկա Հայաստանում գոնե մեկ գիտակից մարդ, որ աջակցի Նիկոլին: Ցավոք սրտի, աջակիցները շատ-շատ են: Նման պայմաններում ես չեմ կարող ասել՝ ինքը կվերընտրվի՞, թե ոչ: Եթե նա վերարտադրվի, դա լինելու է մեծ աղետ մեր երկրի համար:

Իսկ աղետ չի՞, որ Արցախում կան քաղաքական ուժեր, որոնք աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, գալիս են Երևան և բացահայտ խոսում այդ մասին:

Դա նաև Նիկոլ Փաշինյանի սատանիստական ծրագիրն է, որ ինքը ստեղծել է  Ռոբերտ Քոչարյան բևեռը: Նիկոլ Փաշինյանը եկավ հների կատարած հանցագործությունների, սխալների, ալա-թալանի քննադատության վրա: Ժողովուրդը կանգնեց Նիկոլի կողքին՝ զզվանք ապրելով նախորդներից: Մեկը օրինակ, ես: Մենք կանգնեցինք իր կողքին, բայց պարզվեց, որ ինքը քաոսի հեղինակ է: Նա քաոսի վերածեց և երկիրը տարավ կործանման: Ինքը երկիրը տարավ կործանման, որովհետև Արցախից զզվում է: Ինքն ունի բազմաթիվ հոդվածներ,  որտեղ ապացուցում է, որ Արցախից ու արցախցիներից ուղղակի զզվանք է ապրում: Նախկիններին պատժելու փոխարեն ինքն անընդհատ նրանց պահում էր, որ իր անգործությունը, իր սատանայությունները արդարացնի: Նա քաղաքական այլասերված մասսայի ուղեղը լվացել էր և նրանց միջոցով բոլոր մեղքերը գցել  հների վրա:Դա իրեն հաջողվեց: Ռոբերտ Քոչարյանին ինքն է դարձրել բևեռ: Ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անօրեն հարստացման կամ սպանությունների հոդվածով էին դատում, այլ մարտի 1-ի այն հոդվածով, որիիրական մեղավորն ինքն է: Այսինքն այդ մուտիլովչիկը ինքն է, որ 10 զոհ ունեցանք: Դրա վառ ապացույցն է այն, որ ինքը 80 հազար դոլար ամենքին գումար հատկացրեց որպես փոխհատուցում: Իսկ մեր նահատակներին ընդամենը  հատկացնում է 10 մլն դրամ: Եվ վերջում իր կողմից նշանակած ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանին արդարացրեց: Արցարացրեց, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը գա քաղաքական ասպարեզ: Այսիրնքն Նիկոլը արհեստականորեն սարքեց երկրորդ բևեռը: Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի, արդեն ամոթ կլինի Նիկոլին ընտրելը: Հասարակության մեծ մասը հներից վախենալով վազում են Նիկոլի կողքը: Ազգային ուժերը, ցավոք սրտի, չկարողացանմիավորվել: Ես ազգային ուժեր եմ համարում 5165 կուսակցությունը՝ Կարին Տոնոյանի գլխավորությամբ, և Ազգային ժողովրդավարական բևեռը՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ: Ցավոք, ընտրություններում այս երկու ուժերը դժվար թե դառնան բևեռ: Սրանք Նիկոլի սատանիստական գործողություններն են:

Արցախում վերջին կադրային փոփոխությունները, այդ թվում Արթուր Աղաբեկյանի հեռացումը, ինչո՞վ են պայմանավորված:

Ես ենթադրում եմ, որքանի որ Արթուր Աղաբեկյանը հասարակական կարգով էր խորհրդականի պաշտոնում, ինքն անձնական ծանր ապրումներ է ունենում, որովհետև կորցրել է հայրենիքը, բացի դրանից Նիկոլ Փաշինյանի սատանիստական հետապնդումները Արթուր Աղաբեկյանի նկատմամբ, արդեն բերել են ծայրաստիճան ծանր ապրումների: Արթուր Աղաբեկյանն իրական հերոս է: Գուցե քաղաքական ինչ-որ քայլերում ունեցել է շեղումներ կոնկրետ իմ նկատմամբ, բայց ինքը իրականում հերոս է: Այսպիսի պայմաններում իրեն ոչինչ չի մնում, քան ազատման դիմում գրել՝ հաշվի առնելով նաև, որ վատառողջ է:

Պատերազմի օրերին շատ էին խոսում, որ նա հրահանգել է նահանջել:

Դա նիկոլականներն են ասում, և դա միայն Արթուր Աղաբեկյանին չի վերաբերում, նաև Վիտալի Բալասանյանին է վերաբերում: Այդ մարդկանց հետ ես կամ հարաբերություն չունեմ, կամ ունեմ վատ հարաբերություն, բայց հարգելով իրենց ծառայությունը հայրենիքին, նրանք հերոսներ են: Ում սևացնում են նիկոլականները, նրանք հերոսներ են: Դա Վիտալի Բալասանյանն է, Արշավիր Ղարամյանն է, Լևոն Մնացականյանն է, Սամվել Կարապետյանն է:  Այդ մարդկանց դարձրել են թիրախ ու համարում են հանցագործ Այո, այս մարդկանց մի մասը հանցագործություններ արել է, մասնավորապես, տնտեսական հանցագործություններ, , բայց այս մարդիկ հայրենադավ չեն: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տնտեսական և քրեական հանցագործություններ են արել, բուծել են Լիսկաներ, Մանվելներ, բայց այս մարդիկ դավաճան չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում