«Առաջին լրատվական»-ը հարցում է անցկացրել Երևանում՝ իմանալու համար, թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ում են պատրաստվում իրենց ձայնը տալ բնակիչները: Քաղաքացիներից շատերը դեռ չեն կողմնորոշվել ու ցանկանում են ծանոթանալ առաջադրված ուժերի ծրագրերի հետ: