Sunday, 26 03 2023
«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
14:45
Աֆրիկայում 190 մլն երեխա չունի մաքուր ջրի հասանելիություն
14:30
Hyundai-ն և Kia-ն ետ են կանչում ԱՄՆ-ում վաճառված 570 հազար ավտոմեքենա
14:15
ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտպանվելու երկու նախագիծ
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
13:50
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով
Ղազախստանը կսահմանափակի դեպի Ռուսաստան «զուգահեռ ներմուծումը»
Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվել․ նպատակն է՝ ունենալ ավելի առողջ ծերացող բնակչություն
Կրեմլի աշխատակիցներից պահանջել են ազատվել iPhone-ից
Հայաստանի բրենդը և քաղաքական ճգնաժամը՝ կողք-կողքի
Մոսկվայում մինչև տարեվերջ պլանավորում են գործարկել էլեկտրաբուսների 29 երթուղի
12:30
Հայտնի Է աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչը
Գործազրկության ցուցանիշների նվազմանը զուգահեռ, մարդիկ դեռևս գոհ չեն տնտեսական աճից և աշխատաշուկայից
Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պլանավորում են բազմամիլիարդանոց ներդրումներ կատարել SpaceX-ում
Երգիչ, դերասան, բարեգործ` Շառլ Ազնավուր
11:15
Գերմանիան ներգրավվել է ռուս-ուկրաինական պատերազմում. Սաքսոնիայի վարչապետ
Հայերի դերը Առաջին աշխարհամարտում
10:45
Հունաստանի վարչապետը մայիսին ընտրություններ է հայտարարել՝ երկաթուղային վթարից հետո տիրող դժգոհության ֆոնին
Արաբական երկրներից կարող ենք մեծ ռեսուրսներ բերել Հայաստան
Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
Եթե դրամ-ռուբլի հավասարության ռեժիմով ենք աշխատելու, ապա դա ավելի ձեռնտու է. ռիսկեր գրեթե չկան
Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
Այս ամենի հետևում կան նաև քաղաքական նպատակներ․ ուսական դպրոցներ բացենք, որ ով գնա այդ դպրոցներ  
09:45
Հնդկաստանը 12 մլրդ դոլարի օդանավակայաններ կկառուցի
09:30
Wildberries-ն սկսել է մեծ չափերի ապրանքներ վաճառել
09:15
Փետրվարին Մեծ Բրիտանիայում գնաճն արագացել է մինչև 10,4 %
Շարլ Միշելն ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանի մտահոգությանը

Թուրքիան ուզում է ոչ միայն Վրաստանն ու Ադրբեջանը, այլ նաև Հայաստանը, հետևաբար Հարավային Կովկասը լրիվ պոկել Ռուսաստանից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

 Պարոն Սաֆրաստյան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հետ կուղարկի C-400 հրթիռային համակարգերի ռուս փորձագետներին՝ իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ չփչացնելու համար: Ինչպես եք գնահատում այս հանգամանքը և արդյոք սա կարող է սրել ռուս-թուրքական հարաբերությունները:

Հունիսի 15-ին Բրյուսելում պետք է կայանա Ջո Բայդենի և Էրդողանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: Ակնհայտ է, որ Թուրքիան միջև այդ հանդիպումը փորձում է քայլեր ձեռնարկել, որը հնարավորություն կտա հարաբերությունները ԱՄՆ-ի հետ բարելավելու: ԱԵվ այդ քայլը, որին Թուրքիան դիմել է՝ երկրից դուրս հրավիրելով ռուս սպաներին, որոնք օգնում էին թուրքերին, որ նրանք կարողանան սպասարկել C-400 համակարգերը, հենց այդ քայլերից ամենակարևորն է: Այստեղ մենք պետք է հաշվի առնենք հետևյալը. Թուրքիան բազմաթիվ անգամներ մերժել է ԱՄՆ-ի պահանջը՝ C-400 համակարգերը չգործարկելու: Այդ հիմնական պահանջը Թուրքիան մերժել է, և այդ ֆոնին ռուս մասնագետներին երկրից դուրս հրավիրելը մի փոքրիկ քայլ է, խորհրդանշական ժեստ է՝ ուղղված Ամերիկային: Այսինքն ոչ թե հիմնական պահանջն են կատարում, այլ մի փոքր ժեստ են անում: Սա թուրքական դիվանագիտության ընդունված հնարքներից է: Այսինքն հիմնականում մերժում են, բայց մի փոքր ժեստով փորձում են գոհացնել իրենց գործըկերներին, տվյալ դեպքում ամերիկացիներին: Իհարկե, այստեղ նաև կա ամերիկյան F-35 գերժամանակակից կործանիչ ինքնաթիռի հետ կապված պատմությունը: Ինչպես հայտնի է դեռ 2007 թվականին Թուրքիան մտել էր այն կոնսորցումի մեջ, և մաս էր կազմում F-35 կործանիչների նախապատրաստական աշխատանքներին: Հիմա այդ կործանիչները կան և Թուրքիան որպես այդ կոնսորցիումի մասնակից ստանալ մոտ 100 հատ այդ կործանիչներից: Իմիջիայլոց այդ կործանիչներից աշխարհում ԱՄՆ-ից բացի ունի միայն Իսրայելը: Բայց երբ  Թուրքիան գնեց ռուսական C-400-ը, Ամերիկան Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառեց և դուրս հանեց այդ կոնսորցիումից: Հիմա F-35-ի հետ կապված Թուրքիան շարունակում է բանակցություններն ԱՄՆ-ի հետ, որ գուցե ինչ-որ չափով հնարավորություն ստանա նորից մտնել այդ կոնսորցիումի մեջ և ստանալ այդ կործանիչները: Այնպես որ Թուրքիայի այս ժեստը նաև կապված է դրա հետ: Եթե ընդհանուր գնահատենք, թուրք-ամերիկյան հարաբերությունները ներկա փուլում իհարկե, լարված են, բայց Թուրքիան ջանքեր է գործադրում այդ լարվածությունը մեղմելու համար: Նա ունի կոնկրետ նպատակներ, օրինակ, F-35-ներ ստանալը: Այստեղ կարևոր է նաև Էրդողանի հռետորաբանությունը: Աշխարհում հայտնի է, որ Էրդողանը շատ անզուսպ արտահայտություններ է թույլ տալիս բոլոր երկրների ղեկավարների նկատմամբ, նույնը նա, առանց ամաչելու, անում է նաև Բայդենի նկատմամբ՝ կապված Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նա հայտարարել էր, որ Բայդենի ձեռքերն արյան մեջ են: Հիմա էլ հայտարարում է, որ երբ հանդիպի Բայդենի հետ, պետք է նրան հարց տա, թե  ինչով է պայմանավորված թուրք-ամերիկյան հարաբերությունների այս սրացումը: Այստեղ, իհարկե, պետք է հաշվի առնել ապրիլի 24-ին Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սա հնարավորություն էր ԱՄՆ վերնախավի համար ապտակ հասցնել Թուրքիային և ցույց տալու համար իր տեղը, քանի որ Թուրքիան իրեն վատ է պահել ԱՄՆ-ի նկատմամբ: Էրդողանն իհարկե, կքննարկի այդ խնդիրը Բայդենի հետ: Ինքն էլ դա չի թաքցնում, ասել է, որ մինչև հիմա ԱՄՆ նախագահները շատ լավ գիտեին, թե ինչ է տեղի ունեցել 2015-ին, բայց նման հայտարարություն չէին անում և հիմա ուզում է հարցնել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Բայդենը նման հայտարարություն է արել և պաշտպանում է հայերին: Եթե ընդհանուր գնահատենք թուրք-ամերիկյան հարաբերությունները, իհարկե, երբեք այսպիսի ցածր մակարդակի վրա դրանք չեն եղել: Երկրորդ, Թուրքիան փորձում է այդ հարաբերությունները կարգավորել, որովհետև մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից, և երրորդ, տեսնենք՝ ինչ արդյունքներ կտա երկու նախագահների հանդիպումը:

Փաստորեն Թուրքիան հետ է ուղարկում միայն ռուս մասնագետներին, բայց C-400-ներից չի հրաժարվում:

Այո, դրանք մնում են Թուրքիայում: Իհարկե, դրանք դեռևս չեն գործարկվում, բայց Թուրքիան հայտարարում է, որ դրանք պետք է գործարկի, օգտագործի: Միաժամանակ հայտարարում է, որ դա ոչ մի բանով չի խանգարի իր համագործակցությանը ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում: Այնպես որ երկու կողմից էլ խաղ է գնում: Տեսնենք, թե ինչ արդյունքներ կլինի նրանց հանդիպումից:

Օրերս Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությանը: Ինչպե՞ս եք գնահատում այսպիսի հայտարարությունները, և որքանո՞վ է Թուրքիան անկեղծ իր մղումներում:

Այդ հայտարարությունը պետք է բուն իր կոնտեքստում դիտարկել, որովհետև այդ հայտարարության ժամանակ Էրդողանն ասել է, որ իրենք շահագրգռված են եռակողմ ցանկացած տեսակի համագործակցության օրինակներով Հարավային Կովկասում: Առաջին հերթին նա նկատի ունի Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան առանցքը, որը Թուրքիայի ջանքերով ստեղծվում է Հարավային Կովկասում: Բայց նա նաև հավելել է, որ Թուրքիան օժանդակում է նաև Հայաստան-Վրաստան-Ադրբեջան համագործակցությանը: Սրա կոնտեքստն այն է, որ Թուրքիայի համար առաջնայինը այդ նոր առանցքի ստեղծումն է, որը հակառուսական նպատակներ ունի: Այսինքն Թուրքիան իր հովանու ներքո է վերցնում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Եվ դա օգտագործում է Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում թուլացնելու համար: Բայց երբ որ նա դրան ավելացնում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան համագործակցությունը, դա նշանակում է, որ Թուրքիան պատրաստվում է ազդեցության առումով պայքարել Ռուսաստանի դեմ մեր տարածաշրջանում: Նա հաջորդ քայլին է նախապատրաստվում, որ այդ եռակողմ համագործակցությունը արդեն լրիվ անցնի Թուրքիայի ազդեցության ներքո:  Այսինքն ոչ միայն Վրաստանն ու Ադրբեջանը, այլ նաև Հայաստանը, և այդպիսով Հարավային Կովկասը լրիվ պոկել Ռուսաստանից: Սա այն ռազմավարական նպատակն է, որը բացահայտել է Էրդողանը: Իհարկե, ես համոզված եմ, որ վերջիվերջո կլինի Հայաստան-Վրաստան-Ադրբեջան համագործակցությունը, բայց ներկա պայմաններում և Թուքիայի հովանու ներքո դա հնարավորություն չունի իրականություն դառնալու:

Թուրքիան շատ է կարևորում Վրաստանը, Էրդողանը Վրաստանը համարում է տարածաշրջանի համագործակցության բանալի: Վրաստանն  ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան և Վրաստան-Հայաստան-Ադրբեջանի համագործակցության մեջ:

Վրաստանն իսկապես կարևոր դերակատարություն ունի մեր տարածաշրջանում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանի աշխարհագրական դիրքն է այդպիսին, ունի բացառիկ նշանակություն տարածաշրջանի համար, որովհետև Սև ծովի ափերն իրենն և դա նրան հնարավորություն է տալիս Վրաստանին կապող օղակ հանդիսանալ Հարավային Կովկասի-Եվրոպա հարաբերություններում: Մյուս կողմից, իհարկե, Վրաստանի քաղաքականությունը, որն ուղղված է ավելի խորը ինտեգրմանը ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, դա նույնպես Վրաստանին հաղորդում է շատ յուրահատուկ դերակատարություն մեր տարածաշրջանում: Եվ երրորդ հանգամանքը Թուրքիայի հետ կապված, այո, թուրք-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, մեծ առևտուր է տեղի ունենում այդ երկու երկրների միջև, շատ մեծ են թուրքական ներդրումները Վրաստանում: Բայց Վրաստանը դրա համար ծանր գին է վճարում, որի արտահայտումն է այն, որ տեղի է ունենում թուրքական և կապիտալի, և քաղաքական էքսպանսիա: Մասնավորապես Աջարիայում տասնյակ հազարավոր վրացիներ արդեն ընդունել են թուրքական քաղաքացիություն: Ես կարծում եմ, որ Վրաստանում Թուրքիայի ազդեցության սողացող, բայց կտրուկ աճ է տեղի ունենում քաղաքական առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում