Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Կենսաբանները գտել են մուտացիա, որը կորոնավիրուսին «սովորեցրել է» վարակել մարդուն

Գերմանիայի մոլեկուլային կենսաբանները հայտնաբերել են նոր տեսակի կորոնավիրուսի պատյանի հիմնական սպիտակուցի մուտացիա, որի օգնությամբ SARS-CoV-2-ը կապվում է մարդկային բջիջների թաղանթին և ներթափանցում դրանց մեջ: TASS գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv-ում:

«Նոր տեսակի կորոնավիրուսի և չղջիկների RaTG13 վիրուսի պատյանի սպիտակուցները կառուցվածքով շատ նման են, սակայն երկրորդը չի կարող արդյունավետորեն ներթափանցել մարդկային բջիջների մեջ: Մենք ցույց ենք տվել, որ այն արդյունավետ ներթափանցում է մարդու բջիջների մեջ, երբ գենոմում հայտնվում է մեկ կետային մուտացիա՝ T403R, ինչը հատուկ է, ըստ էության, SARS-CoV-2-ի բոլոր շտամներին», – գրում են հետազոտողները:

Գիտնականները դեռ ընդհանուր եզրակացության չեն եկել նոր տիպի կորոնավիրուսի առաջացման պատմության վերաբերյալ՝ որտեղ և երբ է այն առաջացել, ինչպես նաև՝ որ կենդանիներն են եղել դրա միջանկյալ կրողները՝ չղջիկները, պանգոլինները թե ուրիշները:

Ուլմի համալսարանի գիտնականները՝ Ֆրանկ Կիրխհոֆի պրոֆեսորի գլխավորությամբ, մեծ քայլ են կատարել այս խնդրի լուծման ուղղությամբ: Նրանք հայտնաբերել են առանցքային մուտացիա, որի շնորհիվ չղջիկների վիրուսը ենթադրաբար «հաղթահարել է» տեսակների միջև պատնեշը և սկսել վարակել մարդկանց, ինչպես նաև շներին, կատուներին և կաթնասունների այլ տեսակների:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ավելի քան 1,7 միլիոն նմուշ: Մուտացիաներն ուսումնասիրելիս կենսաբանների ուշադրությունը գրավել է T403R մուտացիան, որը տեղադրված է COVID-19-ի հարուցչի գենոմի այն մասում, որը կառավարում է դրա պատյանի հիմնական տարրի՝ այսպես կոչված, S-սպիտակուցի արտադրությունը: Այն պատասխանատու է վարակվող բջիջ վիրուսի ներթափանցման համար:

Բազմաթիվ փորձարկումներ կատարելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի նախնին «սովորել է» վարակել մարդուն՝ շնորհիվ իր գենոմում միակ մուտացիայի, որի պատճառով փոխվել է S-սպիտակուցի կառուցվածքը:

Գիտնականները հույս ունեն, որ կորոնավիրուսի գենոմների հետագա ուսումնասիրությունը կօգնի հասկանալ, թե ինչպես և երբ է հայտնվել T403R մուտացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում