Friday, 04 10 2024
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը
Թմրանյութերի շրջանառություն Գյումրիում․ Վանաձորից բերված «Մարիխուանան» և «Հաշիշը» առգրավվել է
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Արևմուտքը շատ հանդուրժեց Ալիևին. մինչ այժմ չկան լուրջ պատժամիջոցներ
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Տարածաշրջանային զարգացումները կարող են մի ակնթարթում ջնջել Խաղաղության պայմանագրի ստորագրությունը
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին
Իրանի հարվածները Իսրայելին ցույց են տալիս, որ նրանց միջև նոր ուժային հարաբերակցություն է ձևավորվել
22:00
Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի»
Ադանայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը դանակով վնասել է 3 հոգու
Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ
ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Կրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ վեճը վերածվել է հրազենային վնասվածքի
Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել
ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի․ արձագանք՝ քաղաքապետի խոսնակի հնչեցրած գնահատականներին
Սուրեն Պապիկյանը ռազմամարզական ճամբարի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ

Հանրությանը մարգինալացնելու տխուր հետևանքը

Այն ժամանակ, երբ Ադրբեջանը իր հայատյացության պաշտոնական քաղաքականությամբ լուծում էր մի առանցքային հարց՝ հասարակությանը թեկուզ անուղղակի, սակայն դարձնում էր ադրբեջանական կոշտացող քաղաքականության ռեսուրս, Հայաստանում վերնախավերը զբաղված էին հանրային դերը մարգինալացնելով, հանրությանն ընդամենը ներքաղաքական երկրպագուի, կամ էլ ավելի վատ՝ քաղաքական աղանդավորի վերածելու «սուրբ» գործով: Այդպիսով, Ադրբեջանը Արցախի հարցում ձևավորում ու կոշտացնում էր հստակ քաղաքականություն, իսկ Հայաստանը Արցախի հարցը վերածում էր ոչ թե քաղաքականության, այլ աղանդավորության առարկայի: Իհարկե խոսքն այն մասին չէ, որ Հայաստանն էլ պետք է գնար Ադրբեջանի ճանապարհով և պաշտոնապես վարեր ադրբեջանատյացության քաղաքականություն:

Հանրությանը գործոն դարձնելը չի ենթադրում միայն այդ ճանապարհը: Առավել ևս, որ Ադրբեջանի ճանապարհով գնալու համար պետք էր թերևս նաև ադրբեջանական կառուցակարգ, այլ կերպ ասած՝ ընտանեկան-կլանային-խանական ամբողջատիրություն: Իհարկե Հայաստանում էլ ժողովրդավարական, բաց հասարակարգը զգալիորեն հիբրիդային էր, այսինքն ոչ բացարձակ, ոչ ամբողջական, փակ էր իշխանության ձևավորման մեխանիզմը, սակայն ընդհանուր առմամբ Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքն ու կառուցվածքը բոլորովին ադրբեջանական չէր, բարեբախտաբար:

Հայաստանի նախընտրական շրջանի առանցքային թեմաներից մեկը, որ կդառնա թերևս գործող իշխանության և նախկին համակարգի միջև բանավեճի կամ պարզապես վեճի առարկա, լինելու է արցախյան հարցի բանակցային գործընթացի պատմությունը: Սա կարևորագույն խնդիր է նաև հանրության համար, պետական շահի ու անվտանգային խնդիրների տեսանկյունից: Ամբողջ հարցն այն է, որ հայկական հանրությունը բաց է թողել այդ կարևորագույն հարցը մոտ երեք տասնամյակ: Այդ հարցը մնացել է մարդկանց փակ խմբի «իրավասության» հարց, որոնք կարգավիճակի բերումով բանակցել են և գուցե փոքրիշատե իրազեկել դարձյալ ինչ-որ փակ խումբ մերձավորների, իսկ լայն հանրությունը մնացել է այդ ամենից ձեռնպահ: Հանրությանը կերակրել են միայն քաղաքական-քարոզչական նկատառումներից բխող «թեզերով», ում պետք է եղել՝ «խաղաղասիրական», ում պետք է եղել՝ «անզիջում» և «անկոտրումային»: Ով փորձել է դուրս գալ այդ երկու ծայրահեղություններից կամ քաղաքական-քարոզչական տրամաբանությունից և առաջ քաշել արցախյան հարցում իրապես բովանդակային քաղաքական-հասարակական դիսկուրս ձևավորելու նախաձեռնությամբ, մարգինալացրել են համատեղ, անելով այդ ուղղությամբ ամեն ինչ՝ ձեռքի տակ եղած տեղեկատվական ռեսուրսով:

Հայաստանն առկա իրողություններից ելնելով, հանրությանը գործոն պետք է դարձներ Արցախի հարցը հնարավորինս լայն քաղաքական բանավեճի, քննարկումների առարկա դարձնելով և դրա միջոցով Հայաստանում այդ հարցի առնչությամբ երկու-երեք կոնցեպտուալ ուղղություններ ձևավորելով, որոնք ունենալով տակտիկական տարբերություններ, ռազմավարական առանցքային հարցում պետք է հանգեին նույն կետին՝ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Այդ մարտավարությունը Հայաստանին պետք է անհրաժեշտ լիներ բարդացող աշխարհաքաղաքական միջավայրում ուժային առանցքային կենտրոնների հետ համահարթ քաղաքականություն վարելու, և նրանցից որևէ մեկի առանձին «պլանի» տակ չմնալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում