
Իսրայելի բանակը ոչնչացրել է Գազայի հատվածում վերահսկող Համաս շարժման ավելի քան 80 անդամների: Այս մասին այսօր հայտարարել է Համասի քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Նրանք հույս ունեին ոչնչացնել շարժման 50% -ը, բայց ունեցան զրոյական արդյունք: Մեր շարքերում զոհերի թիվը գերազանցում է 80-ը», – Սինվարի խոսքերը մեջբերում է Saut Al-Aqsa ռադիոկայանը,-նրանք ծրագրում էին ոչնչացնել բոլոր ստորգետնյա թունելները, բայց նրանք կարողացան ոչնչացնել ոչ ավելի, քան 3% -ը»։
Համասի առաջնորդի խոսքով, եթե Իսրայելի հետ կրկին լարվածություն տեղի ունենա, ապա դրանից հետո «ամբողջ իրավիճակը Մերձավոր Արևելքում կփոխվի»: Բացի դրանից, նա կրկնել է իր թեզն այն մասին, որ «այժմ շարժումն այն չէ, ինչ կար 2021 թվականի մայիսից առաջ»:
Մայիսի 21-ի գիշերը Գազայի հատվածում ուժի մեջ մտավ զինադադարը: Ներկայում Պաղեստինի իշխանությունների հիմնական խնդիրը ավերված ափամերձ անկլավը վերականգնելն է, որտեղ ռազմական գործողություններից վնասը գնահատվում է 350 միլիոն դոլար: Բացի դրանից, բնակչության 80% -ը լուրջ խնդիրներ է ունենում ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված: