Վերջին շրջանում հանցագործությունների, հատկապես սպանությունների աճ է գրանցվել։ Դրանք հիմնականում պայմանավորված են հետպատերազմյան իրավիճակով, հաշվի առնելով, որ շատերը ապօրինի զենք-զինամթերք ունեն, կրիմինալն է ակտիվացել, թե ներքաղաքական ճգնաժամն է պատճառը։ Նորմա՞լ է, որ ճգնաժամերի ժամանակ հանցագործություններն աճում են։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի հետ;