Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Քոչարյանի ուժեղ Հայաստանը մենք տեսել ենք. եթե չլինեին ինքն ու Սերժ Սարգսյանը՝ պատերազմ չէր լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, արդեն հայտնի է, թե որ ուժերն են մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Դրանք անցկացվելու են Հայաստանի համար բավականին բարդ պայմաններում, որո՞նք են լինելու հիմնական առանձնահատկությունները։

Այս ընտրությունների հիմնական նպատակն է թոթափել հասարակության մեջ առկա լարվածությունը և ունենալ օրինական, լեգիտիմ իշխանություն, որն էլ կզբաղվի հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծմամբ։Բայց ես վստահ եմ, որ շատ ուժեր, որոնք մասնակցում են ընտրություններին, այդ նպատակը չեն հետապնդում։ Նրանց համար կարևորը  ոչ թե հասարակական համերաշխության հասնելն է, այլ սեփական  ձգտումների իրականությունը՝ այն է հասնել իշխանություն։ Ընդ  որում՝ դա կոնկրետ մի մարդ է, որի անունն է Ռոբերտ Քոչարյան։ Նա ամեն գնով փորձում է հասնել իշխանության ու խուսափել  իր իշխանության օրոք արած սարսափելի հանցագործությունների պատասխանատվությունից։ Մարտի 1-ին, Հոկտեմբերի 27-ին  անմեղ մարդիկ են զոհվել, շատերի կարծիքով նա նաև անօրինական կերպով է  հարստացել։Ահա այս երկու հարցերից խուսափելու համար այդ մարդը ձգտում է հասնել իշխանության, ձեռք բերել անձեռնմխելիություն։ Իհարկե նա պետք է ասի, որ իր նպատակն այլ է։ Բայց երբ ընտրությունները կավարտվեն, բոլորը կհամոզվեն. Թե որն էր իր նպատակը։ Ընտրությունները պետք է ընդունել այնպես ինչպես կա ու համակերպվեն հասարակության մեծամասնության կարծիքի հետ։ Մենք կունենանք օրինական իշխանություն ու ընդդիմություն, ազնիվ  ու համերաշխ մթնոլորտում կլծվենք հարցերի լուծմանը։ Դրանք հասկանալի  պատճառներով շատ բարդ են ու պահանջում են հասարակական համերաշխություն։ Համոզված եմ, որ ընտրություններին մասնակցող ուժերի մեծամասնությունը չի ձգտում հասարակական համերաշխության։Ընտրություններին մասնակցողների ճնշող մեծամասնությունը քվազի քաղաքական ուժեր են, որոնք որևէ բան  իրենցից չեն ներկայացնում։ Բայց արի ու տես, որ ունեն ընտրություններին մասնակցելու հնարավորություն։ Մոտ 20 հազար դոլլար գրավ են վճարելու, պարզ է, որ դա հետ չեն ստանա, հարց է առաջանում՝ որտեղից այդ մարդկանց նման գումարներ, որոնք չունեն հասարակական լայն աջակցություն։ Ինչպես և անցյալում՝ այս անգամ ևս նախկին կոչվող ուժերին հաջողվում է այլասերել ցանկացած դրական երևույթ։ Ինքը ընտրությունը դրական երևույթ է, բայց մենք տեսնում ենք այդ երևույթի այլասերում։ Ընդ որում՝ բացահայտ ու առանց քողարկելու։ Գտնվում են մարդիկ, որոնք խոստովանում են, որ իրենք փորձելու են սահմանադրական ճանապարհով ստանալ իշխանություն, եթե ոչ, ապա պատրաստ են ամեն ինչի։ Դա ի՞նչ է նշանակում։ Իշխանության գալը նրանց համար ինքնանպատակ է։ Մինչդեռ ընտրությունների նպատակն է հասնել հասարակական համերաշխության։

-Այսպիսի մթնոլորտում համերաշխության հասնելը հնարավո՞ր է, երբ  կողմերն իրար դավաճան, հանցագործ և նման այլ պիտակավորումներ են անում։

-Երկու կողմ չկա այս հարցում, կա մի կողմ, որը նման  պիտակավորումներ է անում։ Գործող իշխանությունը համոզված եմ, որ եղածից հետևություններ արել է և ունի ռեալ հնարավորություն ապահովել հասարակական համերաշխություն, կոնսոլիդացնել հասարակությունը, մասնակից դարձնել հարցերի քննարկմանն ու լուծումներին։ Կարծում եմ՝ որ հասարակությունն այդուհանդերձ բավականին փորձ է կուտակել։ Նախկին ասելով չպետք է հասկանանք կոնկրետ մարդկանց, այլ կոնկրետ բարքերին։ Զավեշտալի է, որ նման բարքեր ծնողներն ասում են, որ նախկինի  վերադարձ չի լինելու, բայց ամեն ինչ անում են այնպես ինչպես նախկինում։

-Անվտանգային խնդիրների նման պայմաններում Քոչարյանի շեշտը ուժեղ Հայաստանն է։ Դա կարո՞ղ է աշխատող տարբերակ լինել։

-Քոչարյանի ավելի ուժ Հայաստանը մենք տեսանք։ Պատերազմը Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքն էր։ Եթե նրանք չլինեին՝ պատերազմ չէր լինի։ Նրանք ստեղծեցին պատերազմական իրավիճակ։ Բոլորը շատ լավ ամեն ինչ հասկանում են։ Նրանց նպատակը չի եղել Հայաստանը, Հայաստանի հասարակությունը։ Նրանց նպատակը մտերիմների ու իրենց ընտանիքների հարստացումն էր։ դա նրանք արել են պետության ու բանակի հաշվին։ Քոչարյանի դեմագոգիան ինձ քիչ է հետաքրքրում։ Հասարակությունը շատ լավ ճանաչում է այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք աջակցում են Ռոբերտ Քոչարյանին։ Հասարակությունը   նրանց անունը վաղուց տվել է։ Կան մարդիկ, որոնք սովոր են ապրել թուլափայով։ Այդ թուլափայը փոքր փայ չի նշանակում, որեպս երևույթ եմ նշում։Կանգնած ենք կոնկրետ ընտրանքի առաջ՝ կա՛մ Քոչարյանը նորից զավթում է իշխանությունը, կա՛մ գործող իշխանությունը վերարտադրվում ու շարունակում է աշխատել, ստեղծում մի միջավայր, որտեղ անպայման կձևավորվի ավելի արդյունավետ այլընտրանք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում