Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Լևոն Յոլյանի ապօրինի ծագում ունեցող գույքի նյութերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի ապօրինի ծագում ունեցող գույքի նյութերն ուղարկել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Ավելի վաղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել էր  Յոլյանի ու նրա ընտանիքի անդամների հայտարարգրերի վերլուծություն և վերլուծության արդյունքում հայտնաբերված  անճշտությունների և անհամապատասխանություների վերաբերյալ  հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով պարզաբանումներ է պահանջել հայտարարագրեր ներկայացնողներից՝ այսինքն Յոլյանից ու նրա ընտանիքի անդամներից: Դրանից հետո օրենքով  սահմանված կարգով վերլուծության անդյունքում ձեռք բերված նյութերը ուղարկվել են  ՀՀ գլխավոր դատախազություն:

Մենք դեռ անցած տարվա հունիսին էինք գրել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում էր ստացել Լևոն Յոլյանի վերաբերյալ։ Դիմումը վերաբերում էր Լևոն Յոլյանի կողմից դստեր համար գնված թանկարժեք բնակարանին, որը ոչ Յոլյանի, ոչ էլ նրա հետ փոխկապակցված անձի՝ դստեր՝ Աննա Յոլյանի հայտարարագրում արտացոլված չէ։

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը դստեր՝ Աննա Յոլյանի համար այդ բնակարանը գնել էր  Բուզանդի 107 հասցեում գտնվող նորակառույց էլիտար շենքի 12-րդ հարկում, որտեղ տեղակայված  են թանկարժեք բնակարաններ : Բնակարանը գնվել է «Դակռուս» ՍՊԸ-ից։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 242,5 ք/մ է: Գործարքը կատարվել է  2017 թվականի նոյեմբերի 14-ին, թերևս երբ սկսվել է նորակառույց շենքի շինարարությունը։ Այնուհետև՝ 2019 թվականի հուլիսի 30-ին, կնքվել է սեփականության իրավունքի փոխանցման ակտը, իսկ օգոստոսի 8-ին գործարքը ստացել է պետական գրանցում: Նշենք, որ բնակարանի շուկայական արժեքը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Լևոն Յոլյանի և նրա հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերում նշված բնակարանի մասին որևէ տեղեկություն չկա, ինչը հանդիսանում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ուսումնասիրության առարկա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում