«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նախկինների միջեւ ներտեսակային պայքար է սկսվել․ թե՛ կոմպրոմատների եւ թե՛ թաղային «տասովշիկների» համար։ Կոմպրոմատայինը՝ առայժմ պրոքսի ուժերի միջոցով։ Ընդ որում՝ շատ ավելի սուր, քան իրենց ու իշխանությունների միջեւ է։ Զարմանալի չէ․ պայքար է գնում նույն էլեկտորատի համար, որը այնքան մեծ չէ, որ բավարարի երկուսի խորհրդարան անցնելուն էլ։ Տեսանելի է, որ այդ պայքարում առայժմ հաղթում է Քոչարյանի «Հայասպան» դաշինքը, քանի որ վայելում է Ռուսաստանի եւ Հայաստանում այդ երկրի ունեցած ցանցերի, այդ թվում՝ գործակալների եւ ազդեցության գործակալների օժանդակությունը։