Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մտահոգված է Երևանում կրպակների ապամոնտաժման գործընթացով, և ներկայումս գրասենյակը ուսումնասիրում է դրա օրինականությունը՝ պարզաբանումներ պահանջելով համապատասխան իրավասու մարմիններից և խնդրին առնչվող անձանցից:
Այսօր Պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, ահազանգ ստանալով, եղել են Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում՝ կրպակների ապամոնտաժման վայրում, և դեպքի մանրամասները զեկուցել են Պաշտպանին: Խնդրի վերաբերյալ իր գնահատականները Պաշտպանը կներկայացնի օգոստոսի 16-ին:









































