Արգենտինայում սկսվել է հակակորոնավիրուսային ռուսական Sputnik V պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին Twitter- ում հայտնել է երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ պատվաստանյութի արտադրությամբ զբաղվում էր Richmond դեղագործական ընկերությունը:
Արգենտինայի ղեկավարը և նրա մի շարք գործընկերներ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ուղիղ հեռարձակմամբ հետևել են արտադրության մեկնարկին։
Հաղորդվում է, որ Sputnik V- ն Արգենտինայում կթողարկվի VIDA Sputnik անունով: Ընկերությունը նախատեսում է առաջին փուլում արտադրել պատվաստանյութի երկու միլիոն չափաբաժին:
Հիշեցնենք, որ Բրազիլիան, Հնդկաստանը, Սերբիան, Ղազախստանը և այլ երկրներ նույնպես սկսել են արտադրել ռուսական պատվաստանյութ։
https://twitter.com/vtolosapaz/status/1400888910314717187?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1400888910314717187%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F925641.html