Thursday, 18 04 2024
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել

Ոտքի է հանվել Երրորդ հանրապետության «անձնային դեսանտը»

Հայաստանի պետական դիմադրունակության քայքայումը սկսել է շատ վաղուց եւ խորքային առումով իհարկե արմատներով ձգվում է նվազագույնը մինչեւ կեղծված առաջին ընտրություն, երբ մարդկանց փոքր խումբ որոշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում քաղաքական պատկերն ու քաղաքական մրցակցության բովանդակությունը: Ընդ որում, չունի բացարձակ որեւէ նշանակություն, թե ինչ մղումներով ու նկատառումներով կայացվեց այդ որոշումը, եթե անգամ դրա հիմքում եղել է համոզումը, թե այս կամ այն ուժը գալով իշխանության Հայաստանը կտանի ռիսկերի: Այդպիսով Հայաստանում խեղվեց, նենգափոխվեց քաղաքական մրցակցության գաղափարը, հետեւաբար նաեւ քաղաքականությունն ամբողջապես: Այդ իրավիճակը բերում է նրան, որ ռեսուրսներով ոչ հարուստ, եւ չավարտված պատերազմի ու կիսաշրջափակման մեջ գտնվող Հայաստանը ունենալու էր նենգափոխված եւ խեղված քաղաքականությամբ ապրելու համար անհրաժեշտ արտաքին ուժեղ հովանի: Բնական է, որ այդ հովանին պետք է ձեւավորվեր մի շարք գործոնների համադրությամբ՝ աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցություն եւ արժեհամակարգային բաղադրություն: Այդ ամենի հանրագումարում Հայաստանի հովանի դարձավ ռուսական համակարգը: Տարիների ընթացքում այն հաստատվեց եւ ամրագրվեց մի շարք այլ դրվագների հետեւանքով, այդ թվում դրվագներ, որոնք Հայաստանն անցկացրին ընդհուպ արյունահեղության միջով, էլ ավելի խորացնելով ներքին խոցելիությունն ու արտաքին կախվածությունը: Ձեւավորվեց մի արատավոր եւ փակ շրջան, որում հայտնված ուժերն ու գործիչներն այլեւս պտտվում էին դրանում շատ դեպքերում անգամ իրենց կամքից անկախ, անկարող լինելով թե դուրս գալ այդ շրջանից, թե փոխել դրա ներսում եղած տրամաբանությունն ու բովանդակությունը եւ ըստ այդմ Հայաստանի համար առավելագույնս ընդլայնել այդ շրջանը:

Մենք, որպես հասարակություն, որն այժմ կանգնած է լրճագույն ճամփաբաժանի եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների առաջ, պարտավոր ենք իրադարձությունների այդ զարգացումը դիտարկել անձնավորվածությունից վեր, հասկանալու համար այն մեխանիզմն ու տրամաբանությունը, որով Հայաստանը քայքայվել է իբրեւ քաղաքական օրգանիզմ եւ զրկվել պետական իմունային կարողություններից: Բանն այն է, որ, անձերի շրջանակում ախտորոշման փորձերը որքան գայթակղիչ են, նույնքան էլ փակուղային, որովհետեւ սովորաբար անձերի շրջանակում փնտրելով պատասխանատվություն ու պատճառներ, մենք հանգում ենք նաեւ անձերի շրջանակում լուծումներ փնտրելու: Իսկ այդտեղ փակուղին է: Ավելին, Հայաստանի քաղաքական օրգանիզմի քայքայման քաղաքականությունը խթանած եւ հովանավորած սուբյեկտները անում են առավելագույնը, իրավիճակը հենց այդ դաշտում պահելու, ըստ այդմ Հայաստանի հանրությանը ելքերի փնտրտուքի եւ լուծումների հարցում փակուղու անվերջությունն ապահովելու համար: Խնդիրն այն չէ, որ չպետք է դիտարկվի անձերի պատասխանատվությունն այս կամ այն փուլի, դրվագի, իրողության համար: Ավելին, դա պետք է դիտարկվի, որպեսզի նաեւ ձեւավորվի այդօրինակ վարքագծից զերծ մնալու պատասխանատվության դաշտ եւ կասեցվի այլ անձերի կամա, թե ակամա ներգրավումը, նոր անձերի ներգրավումը Հայաստանի դեմ քաղաքականության քայքայիչ շրջանակ: Բայց, պատճառների հարցում պետք է «փորել» երեւույթներն ավելի խորը, գիտակցելու համար պարզ մի բան՝ անձերը օգտագործվում են շատ հաճախ ոչ միայն իրենց նենգության կամ չարամիտ դիտավորության կամքով, այլ նույնիսկ ակամա՝ իրենց մտածողության բերումով, երբ առավել հմուտ տեխնոլոգները կարողանում են խաղալ անձերի մտածողության, մարդկային թուլությունների վրա եւ այդպիսով թուլացնել պետական դիմադրությունը: Այդ ամենը առավել քան կարեւոր են իբրեւ դիտարկման եւ ախտորոշման ելակետեր, քանի որ Հայաստանի համար բախտորոշ այդ ճամփաբաժանում կարծես թե ոտքի է հանվել Հայաստանի անցնող երեք տասնամյակի առանցքային անձանց գրեթե ամբողջ շրջանակը, այսպես ասած անձերի պակասություն, եւ ըստ այդմ խնդիրների համակարգային ու երեւութական, վերանձնային եւ խորքային ախտորոշման ավելորդ առատություն թույլ չտալու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում